Երևանի մետրոպոլիտենը կվերաբացվի մայիսի 18-ին և կաշխատի իր գրաֆիկի համաձայն - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևանի մետրոպոլիտենը կվերաբացվի մայիսի 18-ին և կաշխատի իր գրաֆիկի համաձայն

metro yerevan - Երևանի մետրոպոլիտենը կվերաբացվի մայիսի 18-ին և կաշխատի իր գրաֆիկի համաձայն

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են՝ պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը:

«Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:
Ընդգծեմ նաև, որ մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն»,- ասված է հաղորդագրության մեջ: