-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի վրա՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատիրոջ կողմից իրականացվող աշխատանքները եղել են ապօրինի։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Շենքի վրա տեղադրվել է շվաքարան և փորձ է արվել ներկել ճակատը՝ առանց համապատասխան թույլտվության: Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները և հանել շվաքարանը: Յուրաքանչյուր վերակառուցում, լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՄՍ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը և հավելել, որ օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել:
Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Գալստյանին՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար:
Վիդեո
Ֆոտո