fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևանում քաղաքացին ընկել է տանիքից

Դեկտեմբերի 17-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքից մարդ է ընկել ցած (տան դարպասները փակ են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռ. Ս.-ն (ծնված 1957 թ.) տան տանիքում աշխատանքներ իրականացնելիս ընկել է բակ:

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: