Ըմպելիք արտադրողների մտահոգությունը տեղին է. Բաբկեն Թունյան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ըմպելիք արտադրողների մտահոգությունը տեղին է. Բաբկեն Թունյան

Շաքար պարունակող ըմպելիքի 1 լիտրի համար 30 դրամ ֆիքսված ակցիզային հարկը բացասաբար է ազդելու փոքր և միջին բիզնեսի վրա, ըմպելիք արտադրողների մտահոգությունները տեղին են: Այդ մասին այսճ՝ մարտի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Առողջապահական հիմնավորումը, որը ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպով տարածելու համար, մեղմ ասած՝ շատ վիճահարույց է: Ստացվում է՝ շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, այնինչ կարող է շաքար պարունակող ավելի վնասակար խմիչք դուրս մնալ ակցիզային հարկից, և գազավորվածը, չափանիշ լինելով, մտնի ակցիզային հարկի տակ: Դա հիմնավորում չունի»,- նշեց նա:

Բաբկեն Թունյանը հայտնեց, որ ԱԺ-ում քննարկումներ կանցկացվեն, փոփոխություններ կառաջարկեն օրինագծում: