fbpx

YouTube-ի աստղը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Դատարանը բլոգեր և YouTube աստղ Օսթին Ջոնսին տարբեր սեռական հանցագործությունների, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիայի արտադրության համար դատապարտվեց ազատազրկման: Հաղորդում է Chicago Tribune-ը:

Նշվում է, որ երկար դատավարությունից հետո դատավորը 26-ամյա Ջոնսին 10 տարվա ազատազրկման դատապարտեց: Դատավճռի հրապարակման ժամանակ լրագրողները նկատեցին, թե ինչպես է բլոգերը դողում:

2015 թ. մայիսի 10-ին երաժշտական կայքէջը հաղորդել է, որ Օսթին Ջոնսը առցանց զրուցում է մի քանի անչափահաս երկրպագուների հետ՝ նրանց ստիպելով տեսախցիկի առջև տարբեր սեռական բնույթի առաջադրանքներ կատարել։

Ջոնսի տեսանյութերը YouTube-ում ավելի քան 20 միլիոն դիտում են հավաքել: Բլոգերն ակտիվ է եղել 2007-2017 թթ.՝ մինչև կալանավորվելը։

Image result for YouTube