Զորակոչից բողոքների թիվը 60 տոկոսով նվազել է - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Զորակոչից բողոքների թիվը 60 տոկոսով նվազել է

zorakoch1 - Զորակոչից բողոքների թիվը 60 տոկոսով նվազել է

2018 թվականի զորակոչի համեմատ 2019 թվականին նորակոչիկների թիվն աճել է 15 տոկոսով: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նորակոչիկների թվի աճին զուգահեռ մոտ 60%-ով կտրուկ նվազել է զորակոչին առնչվող բողոքների թիվը: Սա բավական գոհացուցիչ և կարելի է ասել անգամ աննախադեպ արդյունք է»,- նշեց Բալայանը:

2019 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին: