«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները կվերսկսվեն - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները կվերսկսվեն

506841a4b2685c4426c9f104a7f3f772 - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները կվերսկսվեն

Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Ուրախ ենք տեղեկացնել, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ»:

97039252 2690396034400406 1700514862590853120 n - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները կվերսկսվեն