-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դադարեցրել է համագործակցությունը Nike ապրանքանիշի հետ և պայմանագիր է կնքել Puma-ի հետ։
Գործարքի մասին ֆուտբոլիստը պաշտոնապես հաղորդել է սոցիալական ցանցերում իր էջերի միջոցով։
«Սա կլինի Puma-ի իմ պատմությունը։ Ես մեծացել եմ՝ դիտելով ֆուտբոլային լեգենդների խաղերը։ Խաղադաշտում եղել են արքաներ, իմ սպորտի արքաներ։ Սա հենց այն է, ինչի մասին ես միշտ երազել եմ։
Ուզում եմ դա անել իմ ճանապարհով։ Ուզում եմ վերադարձնել այն ժառանգությունը, որ այդ մարզիկներն են թողել խաղադաշտում։ Ուզում եմ՝ արքան նորից թագավորի խոտածածկին ու ոգեշնչի սերունդներին, ինչպես ես եմ ոգեշնչվել։
Սա կլինի Puma-ի իմ պատմությունը։ Արքան վերադարձել է»,- Նեյմարն իր խոսքերն է ներկայացրել թվիթերյան էջում հրապարակած տեսանյութով։
The King is back !@pumafootball @PUMA pic.twitter.com/E6rbvWrltM
— Neymar Jr (@neymarjr) September 12, 2020
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո