Նեյմար․ «Պատրաստ եմ պատմություն կերտել» - VNews
Բաժիններ

Նեյմար․ «Պատրաստ եմ պատմություն կերտել»

Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի վերադարձին։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն արդեն հաստատել է, որ Չեմպիոնների լիգայի վերադարձը տեղի է ունենալու օգոստոսին։ ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։

«Ես ուրախ եմ ու պատրաստ եմ վերադառնալ խաղադաշտ։ Իհարկե, շատ եմ մտածում Չեմպիոնների լիգայի մասին։ Մենք բարդ խմբում էինք, բայց հասանք փլեյ-օֆֆ՝ խաղալով անհրաժեշտ նվիրվածությամբ։

Կարոտել եմ խաղի ջերմությունն ու անհամբերությամբ եմ սպասում խաղադաշտ վերադառնալուն։ Դժվարությամբ եմ համբերում, բայց գուցե Աստծո կամքն է այդպես։ Ես ուզում եմ պատմություն կերտել»,- Նեյմարի խոսքն է մեջբերում ֆուտբոլիստի կայքը։

Ավելացնենք՝ Նեյմարի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Լիգա 1-ի 2019-20 մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 4 խաղի՝ դառնալով 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՈՒԵՖԱ-ի՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները հաջորդ մրցաշրջանում

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

Ռոնալդուն խոսել է ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին այդ հանդիպումից հետո

Չեմպիոնների լիգայի 2 ֆավորիտներն՝ ըստ Արսեն Վենգերի

Ռունին նշել է «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» զույգի ֆավորիտին

Մբապեն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Ատալանտայի» դեմ խաղին

«Բարսելոնայի» նախագահը հստակություն է մտցրել Լաուտարոյի ու Նեյմարի հարցում

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 24 մասնակից

ՊՍԺ-ն 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Լիոնին» և դարձավ Ֆրանսիայի Լիգայի գավաթակիր (տեսանյութ)

«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները

Աղբյուր. «Սիթին» կեղծ ապացույցներ է ներկայացրել CAS-ին

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայում

ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնա» – «Նապոլի» խաղի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել

ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել «Բարսելոնա»-«Նապոլի» հանդիպման վայրը

ՈՒԵՖԱ-ն մեկնաբանել է «Ռեալում» կորոնավիրուսի դեպքի գրանցման փաստը