-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է «Բորդոյի» հետ ոչ-ոքին(2-2):
«Վախեցած էինք խաղում: Մենք կարողացանք գոլ խփել, սակայն ինչ-որ բան պակասում էր: Պետք է շտկենք այս ամենը:
Լիգա 1-ում մեզ սովորաբար հաջողվում է մեծ թվով հանդիպումներ հաղթել, սակայն եթե չկարողանանք դա անել, մեզ համար այնքան բարդ կլինի, որքան Չեմպիոնների լիգայում:
Մենք հասկանում ենք, որ մեզ կարևոր հանդիպում է սպասվում Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: «Լայպցիգի» դեմ խաղը նույնպես շատ կարևոր էր: Մենք այնքան էլ լավ չխաղացինք, սակայն հաղթեցինք:
Կփորձենք առաջիկա խաղում ցուցադրել մեր լավագույն որակները: Պետք է ավելի թիմային խաղալ, ավելի կազմակերպված, այլապես բարդ կլինի»,- ասել է Նեյմարը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո