fbpx
Բաժիններ

«Նեյմար օպերացիա». բա հիմա ի՞նչ…

Տրանսֆերային պատուհանը փակվեց, «Նեյմար օպերացիան» էլ՝ ավարտվեց. բոլորը վերջապես հանգիստ շունչ են քաշում:

Դեռ ամառը չսկսված հայտնի դարձավ, որ Նեյմարը որոշել է վերադառնալ «Բարսելոնա», և ունի նույն վճռականությունը, ինչպես «Բարսելոնայից» հեռանալիս: Սակայն ամբողջ ամռան ընթացքում բոլորին հյուծելուց հետո այս թեման իր հանգուցալուծումը չունեցավ՝ գլխավոր տրանսֆերը, աղմկոտ վերադարձը չկայացավ:

Կամակոր բրազիլացու ամենամյա նոր քմահաճությունը իսկական փոթորիկ առաջացրեց՝ իր մեջ կլանելով երկու ակումբների ղեկավարներին, մարզիչներին ու թիմերի տարբեր ֆուտբոլիստների: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեցավ չստացված «Նեյմար օպերացիան» բոլոր կողմերի վրա:

Նեյմար

Ամենամեծ տուժողն այս իրավիճակում հենց ինքը Նեյմարն է. բրազիլացին «Բարսելոնայից» հեռացավ՝ բոլոր կամուրջներն այրելով, իսկ հիմա արդեն այրեց ՊՍԺ-ի հետ բոլոր կամուրջները, բայց այս դեպքում ամենավատը Նեյմարի համար այն է, որ նա չհեռացավ Փարիզից՝ հակառակ իր կամքի: «Բարսելոնայում» չէին պատառոտվում նրան վերադարձնելու ցանկությունից. ավելին՝ հենց իրենից սպասում էին հրապարակավ ներողություն, բանակցություններին անմիջական միջամտություն, աշխատավարձի նվազեցում… վերջին շաբաթվա ընթացքում Նեյմարը նույնիսկ իր գրպանից էր 20 միլիոն եվրո ավելացրել «Բարսելոնայի» առաջարկին, իսկ կատալոնացիների մի մեծ զանգված շարունակում է նրան դավաճան համարել:

ՊՍԺ-ում էլ ֆուտբոլիստը հիասթափեցրեց բոլոր երկրպագուներին, որոնք 2 տարի առաջվանից սկսած բրազիլացուն համարում էին իրենց կուռքը, իրենց թիմի իսկական աստղը, այն խաղացողը, որը պետք է հարստացներ ՊՍԺ-ի պատմությունն ու ուղղորդեր նրանց՝ դեպի նոր նվաճումներ: Բայց Նեյմարը հիասթափեցրեց ինչպես երկրպագուներին, այնպես էլ՝ ակումբի ղեկավարությանը, որոնք այդքան ջանք, գումար և հույսեր էին ներդրել նրա համար: Այս ամենի պատճառով էլ փարիզյան ակումբը հնարավոր ամեն ինչ արեց, որ Նեյմարի ցանկությունը չիրականանա: Բրազիլացին գոնե պատկերացնո՞ւմ է, թե ինչպես է այսքանից հետո լեզու գտնելու նույն երկրպագուների, ակումբի ղեկավարների ու իր թիմակիցների հետ…

ՊՍԺ

Նեյմարի փոթորիկից հետո ամեն ինչ տակնուվրա եղավ նաև Փարիզում: Ակումբը մինչև սեպտեմբերի 2-ն անորոշության մեջ մնաց, երկրպագուների մոտ լարվածություն է, Տոմաս Տուխելն արդեն հանել էր ծրագրերից Նեյմարին, սակայն այժմ պետք է կրկին նա հաշվի առնի բրազիլացուն ու նորից վերամշակի հիմնական կազմը՝ հաջորդ մրցաշրջանի համար: Այսպիսի խառնաշփոթային մթնոլորտը չի օգնելու փարիզցիներին շատ հեռուն գնալ:

Այս ամենը բացասական ազդեցություն ունեցավ նաև Մբապեի վրա: Ֆրանսիացին գրեթե ստացել էր թիմի առաջատարը լինելու դերը, սակայն Նեյմարը մնաց ու բոլորի ուշադրությունը կրկին իր կողմը շեղեց. Մբապեն չի լինի Էյֆելյան աշտարակի միակն ու անկրկնելին:

«Բարսելոնա»

Նեյմարի Չը՛տրանսֆերի բացասական հետքը մեծ է նաև «Բարսելոնայի» համար: Առաջին հերթին, երբ այս տրանսֆերի հարցը սեղանին դրվեց, կատալոնական ակումբի ղեկավարներն արդեն պառակտվեցին 2 մասի. մի «սկզբունքային» մասը կողմ էր բրազիլացուն գնելու համար ջանք չխնայելուն, մյուս մասն էլ պատրաստ չէր ներել ու ոչ միայն խելագարության հասնող գումարներ վճարել, այլ նաև առանցքային ֆուտբոլիստների զիջել մի խաղացողի համար, որը նրանց 2 տարի առաջ փաստի առաջ կանգնեցրեց՝ հարվածելով թիկունքից:

Պառակտում կա նաև կատալնոացիների առաջատարների և ղեկավարների միջև. ակնհայտ է, որ Նեյմարի տրանսֆերի հարցում շատ մեծ է եղել, օրինակ, Մեսիի և Սուարեսի դերակատարումը: Բայց ձախողված տրանսֆերը հիասթափություն մտցրեց հանդերձարանում, իսկ առաջատարները մնացին այն կարծիքին, որ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բավական ջանք չգործադրեց՝ Նեյմարին վերադարձնելու համար:

Հիասթափություն կա նաև այն ֆուտբոլիստների շրջանում, որոնք պետք է ներառվեին Նեյմարի գործարքի մեջ: «Բարսելոնան» ու գլխավոր մարզիչն այժմ պետք է համոզեն, օրինակ, Ռակիտիչի նման ակումբին հավատարիմ ու նվիրված ֆուտբոլիստին, որ նա կարևոր է՝ չնայած այն բանին, որ շաբաթներ առաջ նա դիտարկվում էր որպես Նեյմարի արժեքը նվազեցման միջոց: Այս նույն իրավիճակում են նաև Սեմեդուն, Ումտիտին, Դեմբելեն, Վիդալը…

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն իրենց կողմերն ամրացրին, իրենց դիրքորոշումն անքակտ պահեցին, բանակցությունները վերածվեցին պատերազմի: Իսկ հիմա այս մեծ ներկայացման բոլոր դերակատարները պետք է վերադառնան իրենց առօրյա կյանքին՝ ասես ոչինչ էլ չի եղել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլա. «Իմ խորհուրդը «Բարսելոնային»՝ ցածր խոսել»

Ռոնալդու. «Նա ֆուտբոլի ներկան է ու ապագան»

Մեսին խոսել է «Ատլետիկոյի» հաղթանակի մասին «Լիվերպուլի» նկատմամբ

«Բարսելոնան» առաջիկա ժամերին կվճարի Սուարեսին փոխարինողի հրաժարագինը

Ռայոլան ակնարկ է արել Պոգբայի ապագայի վերաբերյալ

Ինչու է «Բարսելոնան» որոշել չգնել Հալանդին

Մեսիի կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ

Տուխելը նշել է ՊՍԺ-ի՝ «Բորուսիայից» կրած պարտության պատճառները

Հալանդ. «Ցանկանում եմ առաջինը լինել ռմբարկուների ցանկում»

Նեյմարը քննադատել է ՊՍԺ-ն «Բորուսիային» կրած պարտությունից հետո

Հալանդի դուբլն օգնեց «Բորուսիային» հաղթելու ՊՍԺ-ին (տեսանյութ)

Նեյմարը խփեց պատասխան գոլը, Հալանդն էլ դուբլ ձևակերպեց (տեսանյութ)

Էրլինգ Հալանդը հաշվի մեջ առաջ մղեց «Բորուսիային» ՊՍԺ-ի դեմ մրցավեճում (տեսանյութ)

Հալանդն առաջին ֆուտբոլիստն է, որ ՉԼ-ին մեկ մրցաշրջանում մասնակցել է 2 տարբեր ակումբների կազմերում

«Ման․ Սիթին» պահանջում է, որ «Բավարիան» իր ֆուտբոլիստին ընդգրկի Սանեի տրանսֆերային գործարքում

«Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ․ Մեկնարկային կազմեր