fbpx
Բաժիններ

Նեյմար. «Ռամոսը լավագույն ֆուտբոլիստն է, որի դեմ ես խաղացել եմ»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը մասնակցել է Oh My Goal-ի հաղորդաշարերից մեկին և ասել, թե ով է ֆուտբոլում իր լավագույն ընկերը, լավագույն դարպասապահը, ամենաարագ խաղացողը, լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել է:

«Վիկտոր Վալդեսը լավագույն դարպասապահն է, որի դեմ խաղացել եմ: Ես հանդիպել եմ նրան աշխարհի ակումբային առաջնության ժամանակ, երբ հանդես էի գալիս «Սանտոսում»:

Ֆուտբոլում իմ լավագույն ընկերը Դանի Ալվեսն է: Ֆուտբոլում նա իմ լավագույն ընկերներից է: Ես հաջողակ եմ, որ այդքան ընկերներ ունեմ, ու ես սիրում եմ բոլոր նրանց: Բայց Դանի Ալվեսը նման է բաց գրքի, նա շատ անկեղծ է ու ուրախ: Նա իմ կուռքն է ու ընկերը միաժամանակ:

Ինձ հանդիպած ամենաարագ խաղացողը Կիլիան Մբապեն է: Նա շատ արագ է:

Լավագույն ֆուտբոլիստը, որի հետ խաղացել եմ Լիոնել Մեսին է: Ինձ համար նա լավագույնն է աշխարհում: Մենք հիանալի դուետ ունեինք: Ինձ համար մեծ պատիվ ու հաճույք էր խաղալ նրա հետ: Եվ ավելի կարևորն այն է, որ նա իմ ընկերն է:

Լավագույն խաղացողը, որի դեմ մրցել եմ Սերխիո Ռամոսն է: Նա հիանալի կենտրոնական պաշտպան է, որը նաև գոլեր է խփում: Նրա դեմ շատ դժվար է խաղալ, ինչպես Տիագո Սիլվայի: Ռամոսը ու Սիլվան երկու հիանալի խաղացողներ են:

Ֆրանսիայի առաջնությունում լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ Ֆեկիրն է «Լիոնից»: Ես շատ եմ հավանում նրա խաղը:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը Վինիսուսն է: Նա շատ երիտասարդ է, ու ես կարծում եմ, որ նա անհավանական ֆուտբոլիստ կդառնա, աշխարհում լավագույններից ու կպայքարի «Ոսկե գնդակի» համար: Հույս ունեմ, որ նա կհասնի նրան, ինչի մասին երազում է»,-ասել է Նեյմարը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մբապեին դուր չեկավ իր փոխարինումը «Մոնպելյեի» դեմ հանդիպմանը (տեսանյութ)

Այլմոլորակային Մեսին բոլոր մրցանակներն իրեն է քաշում (ծաղրանկար)

«Մոնպելյե» – ՊՍԺ հանդիպմանը շշով հարվածել են Նավասի գլխին (տեսանյութ)

«Խեղդող հնարք» Նեյմարի նկատմամբ, որն անգամ դեղին քարտով չպատժվեց (տեսանյութ)

Մեսիի գրանցած ցուցանիշը, որը ստիպում է ապշել

Մեսին շրջանցեց Ռոնալդուին Լա Լիգայում ձևակերպած հեթ-տրիկների քանակով

Մեսիի գլուխգործոցը «Մալյորկայի» դեմ խաղում (տեսանյութ)

ՊՍԺ-ն կամային հաղթանակ տոնեց արտագնա խաղում (տեսանյութ)

Վալվերդե․ «Կասկածում եմ, որ Մեսին մտածում է ֆուտբոլից հեռանալու մասին»

Տևես․ «Ռոնալդուն սովորում էր՝ ինչպես շրջանցել մրցակիցներին, Մեսին մարզում էր միայն տուգանայինները»

Սուարես. «Նեյմարը ռիսկի դիմեց՝ հեռանալով «Բասելոնայից»

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կկանգնեցնի Մեսիի արձանը

«Մալյորկայի» դեմ խաղին Մեսին կցուցադրի իր 6-րդ «Ոսկե գնդակը»

20-ամյա Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում է

Կավանիի անսպասելի վրիպումը «Նանտի» դեմ հանդիպման վերջին վայրկյաններին (տեսանյութ)

Մեսի. «Ամոթ է այդ ֆուտբոլիստին տեսնել «Ոսկե գնդակի» քվեարկության 4-րդ տեղում»