-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եթե ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հեռանա ֆրանսիական ակումբից, իսկ այդ իրադարձության հավանականությունը շատ մեծ է, եվրոպական ակումբային ֆուտբոլում կարող են տեղի ունենալ մի շարք թոփ տրանսֆերներ՝ գրում է Marca-ն:
Նեյմարի ծառայություններով այս պահին հետաքրքրված են երկու թիմ՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»: Ըստ տեղեկությունների՝ «Արքայական ակումբը» հիմա ավելի շահեկան դիրք ունի:
ՊՍԺ-ից հեռանալու դեպքում ֆրանսիական ակումբը պետք է փոխարինի Նեյմարին: Թիմը հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալայի ծառայություններով, և եթե Նեյմարը հեռանա, ՊՍԺ-ի համար Դիբալան առաջնային տարբերակ կդառնա:
Դիբալայի հեռանալուց հետո թուրինյան ակումբն իրեն կարող է թույլ տալ նոր հարձակվող ձեռք բերել՝ ի դեմս «Ինտերի» արգենտինացի գոլահար Մաուրո Իկարդիի:
Իկարդիի հեռանալը տեղ կբացի Էդին Ջեկոյի համար, իսկ «Ռոման» նրա տեղը կլրացնի՝ թիմ հրավիրելով Գոնսալո Իգուայինին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո