Նեյմարի ու «Լիլի» պաշտպանի վեճը շարունակվել է հանդերձարանի ճանապարհին - VNews
Բաժիններ

Նեյմարի ու «Լիլի» պաշտպանի վեճը շարունակվել է հանդերձարանի ճանապարհին

social deaf8aa51ccb4a37c9c7b4f603244aca90ed3f93 - Նեյմարի ու «Լիլի» պաշտպանի վեճը շարունակվել է հանդերձարանի ճանապարհին

Լիգա 1-ի 31-րդ տուրի ՊՍԺ – «Լիլ» խաղի վերջում (0-1) դաշտից հեռացվել էին փարիզյան թիմի հարձակվող Նեյմարն ու հյուրերի պաշտպան Տիագու Ջալոն։ Դաշտում վիճելուց հետո խաղացողները չեն հանդարտվել։ Վեճը շարունակվել է հանդերձարանի ճանապարհին, գրում է The Mirror-ը։

Նեյմարն այնքան տաքացած է եղել, որ փորձել է հաշիվներ պարզել պորտուգալացի պաշտպանի հետ հանդերձարանի ճանապարհին։ Փարիզյան թիմի ներկայացուցիչները հանդարտացրել են բրազիլացուն, ինչից հետո խաղացողները վերադարձել են հանդերձարան։

«Լիլի» պաշտպան Տիագու Ջալոն անդրադարձել է միջադեպին ու պատմել, թե որտեղից է գալիս նրա ու Նեյմարի հարաբերություններում առկա լարվածությունը․

«Հանդերձարանի ճանապարհին նա ասաց բաներ, որոնք ես չեմ կարող ընդունել։ Ես չեմ հիշում, թե կոնկրետ ինչ ասաց նա ինձ, բայց դրանք լավ խոսքեր չէին։ Դա ևս խաղի մի մասն է։ Արդյունքում ամեն մեկս գնացինք մեր անկյուն, ոչինչ ավելին։ Ես հարգում եմ բոլորին, լինի դա Նեյմարը, թե ուրիշ մեկը։ Բայց ես գտնում եմ, որ ուրիշներն էլ պետք է հարգանք ցուցաբերեն։ Մենք պետք է հարգենք իրար։ Կարծում եմ՝ Նեյմարը պետք է ավելի շատ հարգանք ցուցաբերեր, քան դա անում է հիմա»,-ասել է Ջալոն։

Պորտուգալացու խոսքով՝ նրա ու Նեյմարի հարաբերությունները լարվել են 2019 թվականին խաղերից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո, որը գրեթե ոչ մեկին հայտնի չէ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շեյխերի գահակալումը․ Որտեղից են գալիս և ուր են գնում ՊՍԺ-ում ներդրված գումարները

Մարկո Վերատին կկարողանա մասնակցել ԵՎՐՈ 2020-ին

Նեյմարի պայմանագրի գաղտնի կետը

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է որակազրկվել 10 խաղով մրցակցի ֆուտբոլիստներին վիրավորելու համար

ՊՍԺ-ն երկարաձգեց իր ևս մեկ ֆուտբոլիստի պայմանագիրը

ՊՍԺ-ն սայթաքեց՝ «Լիլին» ավելի մոտեցնելով չեմպիոնության (տեսանյութ)

«Բարսելոնան» հիասթափված է Նեյմարից

Վերատիի մասնակցությունը ԵՎՐՈ 2020-ին հարցականի տակ է

Նեյմարը նոր պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ

Նեյմարը նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ. գործարքը կարող է հաստատվել այսօր

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

ՊՍԺ-ն վստահ է, որ կգնի Մեսիին ու իր կազմը կառուցելու է արգենտինացու շուրջ

ՊՍԺ-ից կարող է 2 ֆուտբոլիստ հեռանալ՝ «Սիթիից» կրած պարտությունից հետո

Պոչետինո. «Մենք կարողացանք վերահսկել «Սիթիի» պես ուժեղ թիմի դեմ խաղը»

«Բարսելոնան» գումար է նախապատրաստում՝ Նեյմարին գնելու համար