-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնվել է լուրջ սկանդալի կենտրոնում: Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Մոնպելյեի» հետ հանդիպման ընթացքում մրցակցին շրջանցելու համար դիմել խաբքի, ինչի հետևանքով արժանացել էր դեղին քարտի:
Մրցավարի նման որոշումից Նեյմարը խիստ զայրացել է:Ընդմիջման հեռանալիս բրազիլացին զրույցի է բռնվել թիմակից Մարկո Վերատիի հետ: «Ես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ, իսկ նա ինձ դեղին է ցույց տալիս: Ասա, որ նա նման բան չպետք է աներ», – ասել է Նեյմարը: Այս խոսակցությունը լսել է գլխավոր մրցավարը, որը Նեյմարին հորդորել է հանդարտվել: «Հանգստանա՞լ: Այ ***** (հետույք)», – զայրացած բղավել է Նեյմարը:
AS պարբերականի տեղեկություններով, մրցավարը դա էլ է լսել ու խաղից հետո կազմել համապատասխան արձանագրություն: Եթե գործն ընթացք ստանա, Նեյմարը կարող է որակազրկվել երկար ժամանակով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո