Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները - VNews
Բաժիններ

Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

neymar mbape - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

«Պարի Սեն Ժերմենի» նորագույն պատմությունը բաժանված է երկու մասի՝ շեյխերից առաջ և հետո: Կատարցիներից առաջ էլ փարիզցիները հաջող տրանսֆերներ են կատարել, որոնցից մեկը պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Փոխարենը, ՊՍԺ-ի լավագույն տրանսֆերները դարձան ոչ թե այն երկու ֆուտբոլիստները, որոնց համար չլսված գումար վճարվեց, այլ սկաուտական արտակարգ ժամանակահատվածի 2 տարում հրավիրվածները:

VNews.am-ը շարունակում է 21-րդ դարում ակումբների լավագույն տրանսֆերները կազմելու շարքը: Այս անգամ հերթը ՊՍԺ-ինն է:

10. Նեյմար՝ «Բարսելոնայից». 222 մլն եվրո (2017 թվական)

Ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը կատարելիս ՊՍԺ-ն երկու նպատակ էր հետապնդում. կտրուկ բարձրացնել ակումբի հեղինակությունը և նվաճել Չեմպիոնների լիգան:

Մինչև Նեյմարի ժամանելը, ՊՍԺ-ն 4 տարուց 3-ում Ֆրանսիայի չեմպիոն էր դարձել, ուստի բրազիլացու օգնությամբ փորձելու էր ոչ թե Լիգա 1-ի տիտղոսը վերադարձնել, այլ հաջողությունների հասնել Չեմպիոնների լիգայում, որտեղ փարիզցիների լավագույն նվաճումը քառորդ եզրափակիչն էր:

2021-ի դրությամբ այդ տրանսֆերն արդարացվել է կիսով չափ: ՊՍԺ-ն իսկապես մեծ իրարանցում առաջացրեց ռեկորդային տրանսֆերի շնորհիվ և բոլորը սկսեցին քննարկել այդ ակումբը: Բացի փողից, ՊՍԺ-ն հեղինակություն ձեռք բերեց, քանի որ կարողացավ «փախցնել» «Բարսելոնայի» պես գերհզոր ակումբի երկրորդ աստղին: Նախկինում նման բան նույնիսկ անհնարին կլիներ պատկերացնել: Նեյմարի տրանսֆերից հետո մարդիկ սկսեցին այլ կերպ ընկալել ՊՍժ-ին:

Մարզական առումով ամեն ինչ այդքան էլ սահուն չէր: Չորս մրցաշրջաններից երկուսում Նեյմարը Չեմպիոնների լիգայի ամենակարևոր խաղերից առաջ վնասվածք ստացավ և առանց նրա թիմը ձախողվեց, իսկ մյուսներից մեկում հասավ եզրափակիչ և կիսաեզրափակիչ, որտեղ նույնիսկ Նեյմարը չկարողացավ հաղթանակ պարգևել ՊՍԺ-ին:

Ներքին մրցաշարերում ՊՍԺ-ն հաղթում էր ամեն ինչ, սակայն 2021-ին դա էլ չկարողացավ՝ Լիգա 1-ի տիտղոսը զիջելով «Լիլին»:

Փոխարենը, անհատական ցուցանիշներով Նեյմարի մոտ ամեն ինչ կարգին է, երբ վնասվածք չի ունենում: Նա 116 խաղում 87 գոլ է խփել ու 52 գոլային փոխանցում կատարել: Բրազիլացին լավ հնարավորություն ունի հետագայում բարձրանալ այս ցանկում, քանի որ երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և դեռ ժամանակ ունի դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող և ստանալ «Ոսկե գնդակը»:

neymar 960x540 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

9. Բլեզ Մատյուիդի՝ «Սենտ Էտիենից». 8 մլն եվրո (2011 թվական)

Կիսապաշտպան, որը խաղադաշտում իր համառ աշխատանքի շնորհիվ կարողացավ թոփ ակումբներում խաղալ և դառնալ աշխարհի չեմպիոն: Մատյուիդին 6 տարի է անցկացրել ՊՍԺ-ում, և այդ ընթացքում հասցրել է մասնակցել անհավանական՝ 295 հանդիպման:

Միշտ շրջապատված լինելով բարձր տեխնիկայով ու հարձակվողական հատկանիշներ ունեցող կիսապաշտպաններով ու հարձակվողներով, Բլեզը կարողանում էր բոլորին փոխօգնության հասնել և «մաքրել» նրանց սխալները:

2017 թվականին սպառվեց նրա պայմանագրի ժամկետը և Մատյուիդին տեղափոխվեց «Յուվենտուս», չնայած նրան, որ ՊՍԺ-ն ցանկանում էր թիմում պահել ֆրանսիացուն: Այդ տրանսֆերից անցել է 4 տարի, բայց մինչև օրս ՊՍԺ-ն չի գտել այնպիսի ֆուտբոլիստի, որը լիարժեք կկարողանար փոխարինել Մատյուիդիին:

matuidi 960x686 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

8. Ռոնալդինյո՝ «Գրեմիոյից». 5 մլն եվրո (2001 թվական)

Երբ ՊՍԺ-ն «Գրեմիոյից» ձեռք էր բերում 21-ամյա երիտասարդի, դժվար թե նրանք պատկերացնում էին, որ դա 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է դառնալու: Այդ տրանսֆերը Ռոնալդինյոյին օգնեց հարմարվել եվրոպական ֆուտբոլին, հետո նոր տեղափոխվել «Բարսելոնա», որտեղ նա դարձավ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր կուռքը:

Բրազիլացին ընդամենը 2 տարի անցկացրեց Փարիզում, բայց այդ ընթացքում 77 խաղի մասնակցեց, 25 գոլ խփեց և 17 գոլային փոխանցում կատարեց:

2002 թվականին լինելով ՊՍԺ-ի ֆուտբոլիստ` «կախարդը» Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցեց Մունդիալին և դարձավ չեմպիոն: Մեկ տարի անց ՊՍԺ-ն 32 մլն եվրոյով Ռոնալդինյոյի տրանսֆերը վաճառեց «Բարսելոնային»: Մինչև օրս այդ տրանսֆերը փարիզցիների պատմության ամենաթանկարժեք վաճառքների եռյակում է:

ronaldinho psg 960x549 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

7. Կիլիան Մբապե՝ «Մոնակոյից». 180 մլն եվրո (2017 թվական)

Մբապեն ֆուտբոլի պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն է, ուստի պետք է ավելի մոտ լիներ Նեյմարի դիրքերին, սակայն նրանց միջև մեկ էական տարբերություն կա: Կիլիանը ՊՍԺ տեղափոխվեց ընդամենը ծագող աստղի կարգավիճակում, ինչպես նաև բրազիլացու պես կարևոր պահերին վնասվածքներ չէր ստանում:

Դրա շնորհիվ Մբապեն 171 խաղում, 132 գոլ խփեց և 61 գոլային փոխանցում կատարեց: Լիգա 1-ի վերջին երեք խաղարկություններում Մբապեն դարձել է լավագույն ռմբարկու:

2018-ին, երբ նա ընդամենը 19 տարեկան էր, Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն՝ լինելով նրա հարձակման առաջատարը:

2021-ի դրությամբ Կիլիանի պայմանագրի ժամկետի ավարտին մնում է ընդամենը 1 տարի: Եթե նա նոր պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ, ոչ միայն նրա տրանսֆերային գինն ինքնստինքյան կդառնա ամենաթանկարժեքը, այլ նաև Մբապեն առնվազն 4-5 տարի էլ կանցկացնի Փարիզում և, ամենայն հավանականությամբ, կգերազանցի ակումբի բոլոր ռեկորդները:

mbappe 2 960x635 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

6. Պեդրու Պաուլետա՝ «Բորդոյից». 11 մլն եվրո (2003 թվական)

Իր ժամանակների Եվրոպայի ամենաարդյունավետ հարձակվողներից մեկը ՊՍԺ-ում հայտնվեց 30 տարեկանում: Մինչև այդ նաև փայլել էր «Բորդոյում», որտեղ 130 խաղում 91 գոլ էր խփել:

Պորտուգալացին ՊՍԺ-ում անմիջապես դարձավ առաջատար և սկսեց գոլային շքերթը: Թիմում, որը նրա օրոք շատ հեռու էր ներկայիս բարձր մակարդակից և իր գոլահարի շուրջ բարձրակարգ կիսապաշտպաններով թիմ չէր կառուցել, միևնույն է Պաուլետան 5 տարում 109 գոլ խփեց:

Այդ ցուցանիշը երկար ժամանակ մնաց ռեկորդային,մինչև ՊՍԺ չեկան շեյխերը և ձեռք չբերեցին երկու հարձակվողների, որոնք նոր չափանիշ սահմանեցին պատմության ռեկորդի համար: Բայց նրանց մասին ստորև:

pauleta 960x742 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

5. Մարկո Վերատի՝ «Պեսկարայից». 12 մլն եվրո (2012 թվական)

Աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկը իտալական Բ սերիայից գտնում է կիսապաշտպանի, որը գրեթե 10 տարի դառնում է թիմի գլխավոր խաղարկողը: Իրական կյանքում նման բան կարող էր հազարից մեկ անգամ լինել, բայց կատարվեց բոլորիս աչքերի առջև:

Մարկո Վերատին արտակարգ սելեկցիայի օրինակ է: Նա ոչ միայն արագորեն ապացուցեց իր բարձր կարգը, այլ նաև դարձավ Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկը:

Վերատին արդեն 346 խաղ է անցկացրել ՊՍԺ-ի կազմում, ինչն ակումբի պատմության երկրորդ ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է նրան դարձնում:

verratti 960x540 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

4. Էդինսոն Կավանի՝ «Նապոլիից». 64,5 մլն եվրո (2013 թվական)

2013 թվականի դրությամբ Կավանին համարվում էր աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը, որը սակայն թոփ ակումբում չէր խաղում, որպեսզի իր խաղամակարդակին համարժեք աստղային կարգավիճակ ստանար: Շատերը նրան սպասում էին իտալական, իսպանական կամ անգլիական գրանդ թիմերից մեկում, սակայն ուրուգվայցին տեղափոխվեց ՊՍԺ-ը, որին դեռ ընդունված չէր գրանդ ակումբ համարել:

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոստովանել է, որ երբ ՊՍԺ-ից նրան հարցրին, թե որքան է գնահատում «էլ մատադորի» տրանսֆերային արժեքը, նա ասաց 65 մլն եվրո, որպեսզի բանակցություններն արագ ավարտվեին, քանի որ նա չէր ուզում վաճառել իր թիմի առաջատարին: Բայց փարիզցիներն անմիջապես համաձայնեցին:

Կավանին դարձավ ՊՍԺ-ի իսկական լեգենդը և պատմության լավագույն ռմբարկուն: Ուրուգվայցին 301 խաղում 200 գոլ է խփել ու 43 գոլային փոխանցում կատարել: Ֆրանսիայում նա 2 անգամ դարձել է Լիգա 1-ի ռմբարկու, ինչպես նաև 22 տիտղոս նվաճել: Եվ այդ ամենն ընդամենը 7 տարում:

cavani 960x539 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

3. Տիագո Սիլվա՝ «Միլանից». 42 մլն եվրո (2012 թվական)

Կարիերայի սկզբում շատ ծանր փորձությունների միջով անցած Սիլվան, որը քիչ էր մնում երիտասարդ տարիքում ավարտեր կարիերան, հանկարծ փայլեց «Միլանում»: Բրազիլացին արագորեն դարձավ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը և «ռոսոներիների» հետ նվաճեց երկար սպասված Ա սերիայի չեմպիոնի կոչումը: Բայց հանկարծ Սիլվիո Բերլուսկոնին որոշեց Տիագոյի ու Իբրահիմովիչի տրանսֆերները վաճառել ՊՍԺ-ին, այն դեպքում, որ «Բարսելոնան» և այլ գրանդ ակումբներ պատրաստ էին հրավիրել բրազիլացուն:

Փարիզում նոր կառուցվող թիմին հենց Սիլվայի պես պաշտպան էր հարկավոր, որն անմիջապես վստահություն հաղորդեց, դարձավ թիմի առաջատարը  և ավագը:

8 տարի շարունակ Սիլվան ՊՍԺ-ի հենասույնն էր և օրինակ մյուս պաշտպանների համար, որոնք բրազիլացու կատարյալին մոտ խաղը տեսնելով զգալի առաջադիմեցին: Տիագոն փարիզցիների կազմում 315 խաղ անցկացրեց և 25 տիտղոս նվաճեց, իսկ հեռանալիս թողեց արժանի հետնորդի՝ Մարկինյոսին, որը նրա գործը շարունակում է ակումբում և ազգային հավաքականում:

thiago silva psg 14ayi6tmoje261m29hq0bhwlt0 960x540 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

2. Մարկինյոս՝ «Ռոմայից». 31 մլն եվրո (2013 թվական)

Լեոնարդոյին հաճախ են քննադատում անհասկանալի տրանսֆերների կամ մարզչական որոշումների վերաբերյալ, որոնցից մեկի արդյունքում Թոմաս Տուխելը հեռացվեց «Փարիզից» և տեղափոխվեց «Չելսի», որի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Բայց Լեոնարդոն այսպիսի հեղինակություն ունի նաև նախկինում մարզական տնօրենի պաշտոնում կատարած ֆանտաստիկ աշխատանքի համար: Երբ 2011 թվականին կատարյան շեյխերը գնեցին ՊՍԺ-ն, նրանք բրազիլացուն նշանակեցին մարզական տնօրեն, որը 2 տարում այնպիսի տրանսֆերներ կատարեց, որոնցից 5-ը հայտնվել է մեր ցանկի լավագույն հնգյակում:

2013 թվականին ՊՍԺ-ն ձեռք բերեց «Ռոմայի» երիտասարդ կենտրոնական պաշտպան Մարկինյոսին, նրա համար վճարելով խոշոր՝ 31 մլն եվրո: Մեկ տարի անց արդեն Մարկինյոսի համար առաջարկների տարափ էր տեղում «Բարսելոնայից», բրազիլացին էլ համաձայնել էր տրանսֆերին, բայց ՊՍԺ-ն կարողացավ իր կազմում պահել խոստումնալից ֆուտբոլիստին: Այդ քայլը համոզիչ ազդանշան էր աշխարհին. ՊՍԺ-ն չի վաճառում իր լավագույն ֆուտբոլիստներին:

Մեր ընտրանին

Տարիների ընթացքում Մարկինյոսը խաղալով Տիագո Սիլվայի կողքին՝ հսկայական փորձ, գիտելիքներ ու առաջատարի որակներ ձեռք բերեց, ինչի շնորհիվ դարձավ թիմի նոր ավագը: 2021-ի հունիսի դրությամբ Մարկինյոսն ընդամենը 27 տարեկան է, բայց արդեն 323 խաղ է անցկացրել ՊՍԺ-ի կազմում, նրա պատմության չորրորդ ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է և գրեթե կասկած չկա, որ դառնալու է բացարձակ ռեկորդակիրը: Մարկինյոսը Ֆրանսիայում նաև 25 տիտղոս է նվաճել:

Բրազիլացին նաև դարձել է ստանդարտների ժամանակ մրցակցի ահն ու սարսափը: Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում նա 3 գոլ խփեց: Նրանից շատ աչքի ընկան միայն Մբապեն ու Նեյմարը…

Marquinhos celebration Atalanta vs PSG Champions League 2020 960x652 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

1. Զլատան Իբրահիմովիչ՝ ՊՍԺ. 21 մլն եվրո (2012 թվական)

Զլատանն իր կարիերայի ընթացքում 9 թիմում է խաղացել և գրեթե բոլորում եղել է գլխավոր աստղն ու առաջատարը (միակ բացառությունը «Բարսելոնան» է): Չնայած այդ ամենին, նա իր լավագույն խաղը ցուցադրել է ՊՍԺ-ում: Համենայն դեպս, 180 խաղում 156 գոլն ու 60 ասիստը շատ համոզիչ են թվում:

Համաշխարհային ֆուտբոլի հավանաբար ամենախարիզմատիկ խաղացողը Փարիզ մեկնեց 31 տարեկանում, բայց այդ տրանսֆերը մի քանի դրական ազդեցություն ունեցավ: Նախ` ՊՍԺ-ն 21-րդ դարում առաջին անգամ կարողացավ իր կազմ հրավիրել համաշխարհային մեծության գերաստղի, ում շնորհիվ նոր երկրպագուների և օտարների աչքերում գրանդի կարգավիճակի բարձրացման գնաց: Բացի այդ, Զլատանը Փարիզում երկրորդ շնչառությունը բացեց: Հարձակվողն իր կարիերայում 500-ից ավելի գոլ է խփել, որոնցից կեսից ավելին՝ 30 տարեկանից հետո:

Հենց Զլատանի շնորհիվ ՊՍԺ-ն դարձավ ակումբ, որում պետք է պարտադիր գերաստղ լինի: Շվեդի՝ Փարիզից հեռանալուց հետո ՊՍԺ-ն նշում էր, որ չեն կարող առանց գերաստղի երկար մնալ և մեկ տարի այդ թափուր տեղը լրացրեց Նեյմարով և Մբապեով:

Ներկայիս կազմից 2 ֆուտբոլիստ. 21-րդ դարում «Ինտերի» լավագույն 10 տրանսֆերները

zlatan 1 960x540 - Նեյմարից ու Մբապեից շատ ավելի օգտակար գերաստղ է եղել. 21-րդ դարում ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսին տրիբունայից հետևում է ՊՍԺ – «Անժե» խաղին

ՊՍԺ-ի մեկնարկային կազմն «Անժեի» դեմ խաղում

Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

«Երազանքի հետևից». Մբապեն հաստատակամ է իր որոշման մեջ

Նավասը վնասվածքի պատճառով չի մասնակցի ՊՍԺ-ի առաջիկա խաղին

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Հալանդին

Պոչետինոն՝ Մեսիի ՊՍԺ տեղափոխվելու մասին. «Մտածում էի, թե կատակ է»

Ռամոսը բուժզննում է անցել. ապաքինման ժամկետը հայտնի է

Պոչետինոն ասել է՝ ով է Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդը

Ագուերո. «Մեսիի հետ խաղալու հույսով էի տեղափոխվել «Բարսելոնա»

Մբապեն կոմիքսի տեսքով ինքնակենսագրական կթողարկի

Ֆոդեն. «Մեսիի հետ ձկնորսության կգնայի, ու դա կլիներ կյանքիս ամենաերջանիկ օրը»

Դոնարումա. «Սիրտս դեռ պատկանում է «Միլանին»

Երբ կկայանա Ռամոսի նորամուտը ՊՍԺ-ում

Իկարդին «Նյուքասլ» տեղափոխվելու հարցով որոշում է կայացրել

Տիտե. «Նա բացառիկ ֆուտբոլիստ է»