-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Պարի Սեն-Ժերմեն
Օլիմպիկ Մարսել
1 - 0 Մաուրո Իկարդի - 39`
2 - 0 Նեյմար - 85`
2 - 1 Դիմիտրի Պայե - 89`
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաստատել է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարն ապաքինվել է վնասվածքից և կընդգրկվի «Մարսելի» դեմ սուպերգավաթային հանդիպման հայտացուցակում՝ գրում է Goal-ը:
«Նեյմարը պատրաստ է ու կլինի հայտացուցակում: Մենք դեռևս չենք որոշել՝ նա մեկնարկային կազմո՞ւմ է լինելու, թե՞ ոչ»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել «Լիոնի» դեմ խաղին՝ խաղադաշտը լքելով արցունքներն աչքերին:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո