-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բացահայտել է, թե ով է իր ֆուտբոլային կուռքը:
«Ինձ համար ֆուտբոլային ամենամեծ կուռքը հանդիսանում է Ռոբինյոն: Ես մանկուց հետևել եմ նրա արդյունքներին, նրա խաղին, ու միշտ ցանկացել եմ նմանվել նրան: Խաղաոճումս նրա ազդեցությունը մեծ է եղել:
Ես շատ եմ սիրում սպորտը և զբաղվում եմ տարբեր մարզաձևերով: Ինձ համար դժվար է խոստովանել, սակայն ես քիչ եմ հեռուստացույցով ֆուտբոլ դիտում: Երբ ես տանն եմ, նախընտրում եմ դիտել այլ մարզաձևեր, օրինակ՝ բասկետբոլ: Ես կուռքեր ունեմ նաև այլ մարզաձևերի ներկայացուցիչներից», – ասել է բրազիլացին:
Նեյմարն այս պահին Բրազիլիայում ապաքինվում է վնասվածքից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո