fbpx

Նիկիտա Սիմոնյան. ««Արարատը» չի կարող մասնակցել Ռուսաստանի առաջնությանը»

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայիս առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ երևանյան ակումբը կարող է հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում:

«Արարատ-73-ի» լեգենդար կիսապաշտպան, այժմ թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ակումբը ցանկություն ունի մասնակցելու ռուսական ֆուտբոլային լիգային, և ավելացրել էր, որ իրենք արդեն պաշտոնական նամակ են հղել Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյին ու սպասում են պատասխանի:

«Հայաստանի և Ռուսաստանը տարբեր պետություններ են, ուստի հայկական ակումբը չի կարող մասնակցել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը: Եթե այդպիսի բան տեղի ունենա, ապա հաջորդ օրն այլ երկրների ակումբներ ևս ցանկություն կհայտնեն ելույթ ունենալ Ռուսաստանում»,- Նիկիտա Սիմոնյանի խոսքերը մեջբերում է rusarminfo.ru-ն:

Սիմոնյանի կարծիքով՝ հայկական ակումբի մասնակցությունը ռուսական ֆուտբոլային լիգային կամ ռուսական թիմի մասնակցությունը Հայաստանի առաջնությանը համարվում է քաղաքական հարց:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


    • Ընթերցեք նաև

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

Գարեգին Կիրակոսյանի տպավորիչ գոլը մոլդովական թիմի կազմում (տեսանյութ)

Պաշտոնական. Կալուգինը տեղափոխվել է «Արարատ»

Աբրահամ Խաշմանյան․ «Ունենք ևս 4-5 որակյալ ֆուտբոլիստների կարիք» (տեսանյութ)

«Արարատը» Սոչիում ոչ-ոքի է խաղացել «Սոչիի» հետ

Երևանի «Արարատը» կորեացի նորեկ ունի

«Արարատը» 3-ական գնդակ է փոխանակել Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի թիմի հետ խաղում (տեսանյութ)

Երևանի «Արարատը» և «Արցախը» համալրվել են աֆրիկացի 2-ական ֆուտբոլիստներով

Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Արարատը» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

Առաջնության սենսացիան, որի «վառելիքը» վերջնամասում սպառվեց

«Արարատից» հեռացել է 5 ֆուտբոլիստ, Աբրահամ Խաշմանյանը՝ թիմի առաջիկա անելիքների մասին

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը