fbpx
Բաժիններ

Նիկոլ Փաշինյան. «Արոնյանը, Մխիթարյանը, Ալեքսանյանը իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային բարձրունքների»

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը հայ գրոսմայստեր աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի 133 000 դոլար տրամադրելն էր 2019 թվականի աշխարհի առաջնությանը պատշաճ կերպով նախապատրաստվելու համար: Նախագիծը ներկայացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

«Լևոն Արոնյանին աջակցելը պետական առաքելություն է, քանի որ նա աննախադեպ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության առաջ, հետո մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացիները հավատան սեփական ուժերին, և Լևոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը և այլ նման մարզիկները հանրության ու երիտասարդության կուռքն են: Նրանք այն կերպարներն են, որոնցով հայ երիտասարդները դաստիարակվում են ու հավատ ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ:

Լևոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը հայաստանցի սովորական տղաներ են, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ հասել են պատմական, համաշխարհային բարձրունքների, և մեր քաղաքականությունը հետևյալն է. ոչ թե ինչ-որ մեկը պետք է լավություն անի Լևոն Արոնյանին ու այստեղ այնտեղ գլուխ գովի, իրեն PR անի, այլ մենք պետք է ճանաչենք նրանց վաստակը պետության առաջ ու ստեղծենք բոլոր պայմանները: Միաժամանակ արձանագրենք, որ դա ոչ միայն նրանց համար ենք անում, այլ նաև այն երիտասարդների, որոնք նրանց օրինակով պետք է ոգեշնչվեն, որպեսզի նրանց մոտ առաջանա ցանկությունը կրկնել կամ գերազանցել նրանց»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարձրացված հարցին:

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հիմնանորոգման հարցով անցնել գործնական քայլերի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Grand Chess Tour. Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը 

Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ)

Grand Chess Tour. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

«Արսենալը» պաշտոնապես ներկայացրեց 3-րդ մարզաշապիկը (լուսանկարներ)

Grand Chess Tour. Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Մխիթարյանը վատագույնն էր «Արսենալի» կազմում. Football.London-ի գնահատականը

«Արսենալը» հաղթանակով մեկնարկեց ԱՊԼ-ում, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Նյուքասլ» – «Արսենալ». Առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել

«Արսենալի» մեկնարկային կազմը «Նյուքասլի» հետ խաղում

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

«Սոչիի» սեփականատեր․ «Մտածում եմ Մխիթարյանին այստեղ հրավիրելու մասին»

Մխիթարյան. «Պատրաստ ենք մեկնարկել ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում»

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլերին

Մխիթարյան. «Տրանսֆերային շշուկները երբեմն ինձ ծիծաղեցնում են»

Ո՞վ է ավելի դիպուկ՝ Մխիթարյա՞նը, թե՞ Կոլաշինացը (տեսանյութ)