fbpx

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հիմնանորոգման հարցով անցնել գործնական քայլերի

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգման խնդրով: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ առնվազն մի քանի անգամ հեռուսատցույցով լսել է, որ պատրաստվում են նորոգել Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը, որտեղ 600 երեխա է մարզվում: Փաշինյանը հարցրել է սպորտի և երիտասադրության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին, թե ինչու մինչև օրս այդ խնդիրը լուծում չի ստացել:

«Այս հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից, հարցը ոչ թե Արթուր Ալեսքանյանի անվան մարզադպրոցն է, այլ այն, որ այդ դպրոցում բազում երեխաներ են մարզվում ու ամեն տարի մենք Քաղշինկոմիտեին ներկայացնում էինք առաջնահերթություններ: Այսօր կամ վաղը պետք է հանդիպենք ու լուծենք այդ հարցը»,- ասել է Գաբրիել Ղազարյանը:

Ինչին ի պատասխան Փաշինյանը ասել է, որ խնդրի լուծումը առաջնահերթ է ու այլևս պետք չէ ձգձգել.

«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու, ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 մլն. դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը: Մեր քաղաքականությունը նման հարցերում այդպիսին է լինելու: Այն մարզիկներոը, որոնք ոգեշնչման օրինակ են բոլորիս համար, պետք է տեսնեն, որ երկիրը գնահատում է նրանց վաստակը»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լույս է տեսել VMAG ամսագրի նոր համարը

Արթուր Ալեքսանյանը վերադառնում է. Հայաստանի հավաքականի կազմը Ղազախստանի մրցաշարի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշների հերթական հավաքը մեկնարկել է

Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Նիկոլ Փաշինյան. «Արոնյանը, Մխիթարյանը, Ալեքսանյանը իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային բարձրունքների»

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգման տարբերակներ են քննարկվել

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Հունահռոմեական ոճի ըմբիշների բաց մարզումը Եվրոպայի առաջնությունից առաջ (տեսանյութ)

«Եվրոպայի առաջնության ենք մեկնում մարտական տրամադրվածությամբ»․ Լևոն Ջուլֆալակյան

«Արթուրը». Վավերագրական ֆիլմ Արթուր Ալեքսանյանի մասին (տեսանյութ)

«Արթուրը» վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացավ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան. «Երևի թե բաց կթողնեմ առաջիկա Եվրոպայի առաջնությունը»

Կայացավ «Արթուրը» ֆիլմի փակ ցուցադրությունը (լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել

Արթուր Ալեքսանյանը կվերադառնա Հայաստան այս շաբաթ