Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նորանշանակ նախարարին (լուսանկաներ)

2018 05 16 10 23 33 Վարչապետը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներ - Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նորանշանակ նախարարին (լուսանկաներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին, տեղեկացնում է կառավարության ղեկավարի պաշտոնական կայքը:

Նորընտիր վարչապետը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարար Լևոն Վահրադյանին: Վահրադյանը նախկինում եղել է նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Գործադիրի ղեկավարը կարևորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետևողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:

Կառավարության նորանշանակ անդամներին վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք:

2018 05 16 10 24 11 Վարչապետը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներ - Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նորանշանակ նախարարին (լուսանկաներ)2018 05 16 10 23 18 Վարչապետը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներ - Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նորանշանակ նախարարին (լուսանկաներ)