Նիկոսիայում կայացավ ՖԻԲԱ Եվրոպայի տարեկան ժողովը - VNews
Բաժիններ

Նիկոսիայում կայացավ ՖԻԲԱ Եվրոպայի տարեկան ժողովը

Մայիսի 26-ին, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում կայացավ ՖԻԲԱ Եվրոպայի ամենամյա գլխավոր ժողովը, որին մասնակցում էին ՖԻԲԱ-ի 46 եվրոպական անդամ ֆեդերացիաները: Այս մասին տեղեկացնում է Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ժողովի ժամանակ ընդունվեց Եվրոլիգայի գործողությունները դատապարտող և բասկետբոլի ազգային հավաքականների ու ազգային առաջնությունների՝ որպես Եվրոպայի սպորտի մաս հիմնական դերն ընդգծող հռչակագիրը: Հիշեցնենք, որ Եվոլիգան թույլ չի տալիս առաջատար ակումբներում հանդես եկող բասկետբոլիստներին միանալ ազգային հավաքականներին ընտրական փուլերի պատուհանների ժամանակ:

Ամփոփվեց 2017 թվականին կատարված աշխատանքները:

Ժողովին մասնակցել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար` Արթուր Նազարյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: