Նիկշա Բավցևիչ. «Հայաստանի հավաքականը արդեն ապացուցել է , որ կարող է հաղթել ուժեղ մրցակիցների» - VNews
Բաժիններ

Նիկշա Բավցևիչ. «Հայաստանի հավաքականը արդեն ապացուցել է , որ կարող է հաղթել ուժեղ մրցակիցների»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը, ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է այսօր կայանալիք Դանիա – Հայաստան խաղի մասին:

«Մենք պատրաստ ենք այս ծանր մրցավեճին, թեև ունենք կադրային լուրջ կորուստներ, և չենք կարողացել մարտական կազմով ներկայանալ հանդիպմանը: Մեր տղաները պատրաստ են կռվի և հույս ունենք, որ կհաջողվի հասնել դրական արդյունքի:

Հայաստանի հավաքականը արդեն ապացուցել է , որ կարող է հաղթել ուժեղ մրցակիցների: Մի քանի օր առաջ մենք հաղթեցինք Ասիայի լավագույն հավաքականներից մեկին ՝ Լիբանանին: Այժմ մեզ սպասվում է շատ ծանր հանդիպում Դանիայի ազգային հավաքականի հետ: Մրցակիցը շատ լավ մարզավիճակում է և վերջերս վստահ հաղթանակներ է տոնել ընկերական հանդիպումներում՝ առավելության հասնելով Կիպրոսի և Շվեցարիայի նկատմամբ:

Հատկապես տպավորիչ է եղել Դանիայի հետ հանդիպումը Շվեցարիայի հետ մրցավեճում, որտեղ սկանդինավները հաղթել են Շվեցարիային 40 միավորի տարբերությամբ:

Մենք երիտասարդ և հեռանկարային թիմ ունենք, որին մեծ ապագա է սպասվում, անկախ այսօրվա հանդիպումից ես վստահ եմ, որ հայկական բասկետբոլը լավ ապագա ունի, եթե ստանա պետական աջակցություն:

Այսօր մեզ բոլորիս միավորում է մեկ բան, բարձր պահել Հայաստանի պատիվը, և մենք մեր նպատակին հասնելու համար կներդնենք մեր ողջ ուժերը»,-եզրափակել է խորվաթ մասնագետը:

Հիշեցնենք, որ Եվրոբասկետ-2021 նախընտրական փուլի Դանիա-Հայաստան մրցավեճը կկայանա հունիսի 28-ին  20:00-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի անդամ երկրների հեռավար քննարկում, որի մասնակցել է նաև Հայաստանը

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները չեղարկվեցին

2020թ. հայկական սպորտի ամենասպասված իրադարձությունները (տեսանյութ)

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ. Հայտնի են մրցակիցները փոքր երկրների առաջնությունում

Արեգ Վաթյանը նշանակվեց Մ-18 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայտնի դարձան բասկետբոլի Հայաստանի տարիքային հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում

Սպորտի նախարարությունից անդրադարձան հայկական բասկետբոլում առկա խնդիրներին

Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոբասկետ-2021 նախընտրական փուլին

Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Մոնտենեգրոյում

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները

ՀՐԱՇՔ. Հայաստանի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ

Բասկետբոլի Հայաստանի ընտրանին ցավալի պարտություն կրեց Դանիայի հավաքականից

Բասկետբոլ. Դանիա-Հայաստան` 40:42 (ընդմիջում)

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Դանիայի դեմ խաղում

Բասկետբոլ. Դանիա-Հայաստան. Ուղիղ եթեր

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մարզվեց «Բալերուպ» մարզադահլիճում