fbpx

Նիսի մրցաշար․ Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ նվաճեցին, 2՝ բրոնզե

Ֆրանսիական Նիս քաղաքում այսօր ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Մրցումային վերջին օրը գորգը տրամադրվեց հունահռոմեական ոճի ըմբիշներին։

Հայաստանը այս առաջնությունում ներկայացնում էին Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ)։

Պետք է նշել, որ քաշային կարգերից մեծ մասում հաղթողները որոշվեցին շրջանաձև համակարգով։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Հրանտ Կալաչյանը և Արսեն Ջուլֆալակյանը, որը եզրափակիչում հաղթեց Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Էվրիկ Նիկողոսյանին (3:1):

Բրոնզե մեդալների արժանացան Գևորգ Ղարիբյանը և Արթուր Շահինյանը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Արդեն առաջիկա զորակոչից ՀՀ Զինված ուժերում վերականգնվելու է մարզական վաշտը

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Օրվա լավագույն հնարքը՝ Կարեն Ասլանյանից (տեսանյութ)

Հրանտ Կալաչյանը զիջեց բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում

Ըմբշամարտի ԵԱ․ Կարեն Ասլանյանը 2-րդ մեդալը բերեց մեր հավաքականին (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ․ 2 մեդալ ենք սպասում վերջին օրվանից

Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր մեկնարկած մեր հունահռոմեականները պարտվեցին վաղ փուլերում

Ըմբշամարտի ԵԱ. Ջուլֆալակյանն ու Գալստյանը հավակնում են բրոնզի, Մանուկյանը լքեց պայքարը

Ըմբշամարտի ԵԱ․ 5 ըմբիշներ սկսում են պայքարը, ևս 3-ը կպայքարեն միայն բրոնզի համար

Ըմբշամարտի ԵԱ. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցի ըմբիշին (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը շարունակում է միայն Մաքսիմ Մանուկյանը (տեսանյութ)

Ջուլֆալակյանն ու Մանուկյանը վստահ մեկնարկեցին, 2 ըմբիշ ձախողվեցին որակավորման փուլում

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ