fbpx

Նիսի մրցաշար. Պատգամավոր մարզիկը և այլ ինտրիգներ տարվա առաջին ստուգատեսում

Ինչպես մեր մյուս հավաքականների, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար 2019-ը պատասխանատու տարի է լինելու: Հենց այս մրցաշրջանի ընթացքում են խաղարկվելու Տոկիոյում 2020 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրերը: Եվ կարևորագույն մրցաշարերին թոփ մարզավիճակով մոտենալու համար նախ պետք է ուժերը փորձարկել միջազգային մրցաշարերում:  Եվ ահա, մեր ըմբիշների առաջին առաջադրանքը լինելու է Նիսում փետրվարի 1-ից 3-ը կայանալիք միջազգային ստուգատեսը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ձևավորման վրա, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ դեկտեմբերի վերջին «Միկա» մարզադահլիճում կայացած գավաթի խաղարկությունը:

Այնուհետև դրան հաջորդեց ավանդական ծաղկաձորյան հավաքը և Լևոն Ջուլֆալակյանը ընտրեց հետևյալ ըմբիշներին. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Արսեն Ջուլֆալակյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (87 կգ) և Արթուր Շահինյան (97 կգ): Նրանք էլ կպաշտպանեն Հայաստանի մարզական պատիվը առաջիկա մրցաշարում: VNews.am-ը առաջարկում է առանձին-առանձին խոսել յուրաքանչյուր ըմբիշի և այս մրցաշարի ընթացքում նրանցից ունեցած ակնկալիքների:

Ռուդիկ Մկրտչյան (55 կգ)

Այս քաշային կարգում Հայաստանի գավաթի խաղարկությունում հիմնական պայքարը ընթանում էր Ռուդիկ Մկրտչյանի և Նորայր Հախոյանի միջև: Նախորդ տարի Հայաստանի չեմպիոն էր դարձել Նորայրը, իսկ Ռուդիկը բաց էր թողել ՀՀ առաջնությունը վնասվածքի պատճառով: 2018-ին Նորայրը ներկայացրեց Հայաստանը տարբեր միջազգային մրցաշարերում, բայց առավել հաջող ստացվեց նրա ելույթը Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում, որում նա դարձավ բրոնզե մեդալակիր ու հայտնվեց հայ մարզիչների ուշադրության կենտրոնում, մեկնեց մեծահասակների իր առաջին աշխարհի առաջնությանը, որտեղ հնավարություն ուներ մեդալ նվաճելու, բայց չստացվեց: Այնուհետև, եղավ գավաթի խաղարկությունը, որում Ռուդիկ Մկրտչյանը իրեն փայլուն դրսևորեց և տարավ արժանի հաղթանակ:  Սակայն 2018-ը հիշարժան էր նաև Ռուդիկ Մկրտչյանի համար: Նա դարձավ հունահռոմեական ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն: Այս քաշային կարգում մեր ըմբիշները երկար տարիներ է, ինչ լուրջ մրցակցություն չեն առաջարկում, տեսնենք՝ նոր արյունը ինչ կառաջարկի:

Գևորգ Ղարիբյան (60 կգ)

Հայ ամենախոստումնալից ըմբիշներից է, բայց ինչպես արդեն մի քանի անգամ նշել ենք, նրան պակասում է միջազգային փորձը: Իսկ դրա ձեռքբերման համար արվում է ամեն ինչ մեր հավաքականի մարզչական շտաբի կողմից: Այս տարում Ղարիբյանի համար բավական բարդ կլինի վարկանիշային միավորներ վաստակել Տոկիոյի խաղերի համար, բայց այս մակարդակի մրցաշարերում ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ պետք է ձեռք բերել ու քայլ առ քայլ նվաճել ավելի անվանի պատվո հարթակներ: Այս մրցաշարում բարձր հարգի մեդալ ենք ակնկալում Գևորգից, չէ՞ որ դա նրա ուժերի սահմաններում է:

Կարեն Ասլանյան (67 կգ)

Ի տարբերություն Գևորգի, Կարենը արդեն շատ լուրջ մրցաշարերի է մասնակցել և նույնիսկ դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի առաջնություններում նույնպես անգերազանցելի է: Մնում է կայունություն միջազգային հարթակներում, իսկ լավ մեկնարկից շատ բան է կախված: Այնպես որ, Կարենից ակնկալիքները նույնպես բարձր են, հաշվի առնելով, որ նրա հիմնական մրցակիցների մի մասը հնարավոր է չժամանեն Նիս:

Արսեն Ջուլֆալակյան (77 կգ)

Ֆրանսիայում կայանալիք մրցաշարի գլխավոր ինտրիգը, համենայն դեպս հայերի համար, լինելու է պատգամավոր մարզիկի ելույթը: Արսենը բազմիցս է նշել, որ երազում է Օլիմպիական ոսկու մասին ու քաղաքականությունը նրան այդ հարցում պետք է որ չխանգարի: 2014թ. աշխարհի չեմպիոնի մարզավիճակին ու ձեռք բերած նոր ունակություններին կարող ենք ծանոթանալ հենց Նիսում: Այս մրցաշարը հույժ կարևոր է Ջուլֆալակյանի համար, քանի որ հավաքականում նա լուրջ մրցակից ունի՝ ի դեմս Կարապետ Չալյանի, և անհաջող ելույթի պայմաններում նա ստիպված կլինի նորից երկար աշխատել ընտրյալների ցանկում տեղ գտնելու համար:

Արսեն Ջուլֆալակյանը՝ Նիսի մրցաշարի մասին. «Որպես պատգամավոր էլ ավելի զգոն ու հաղթական պետք է լինեմ»

Մաքսիմ Մանուկյան (87 կգ)

Աշխարհի առաջնությունից հետո հայտարարվեց, որ Մաքսիմ Մանուկյանը վնասվածքով էր մոտեցել տարվա գլխավոր ստուգատեսին: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եվրոպայի չեմպիոնը բուժման կուրս է անցնում ԱՄՆ-ում: Հայաստանի գավաթի խաղարկությանը Մաքսիմը արդեն Երևանում էր, բայց չմասնակցեց առաջնությանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ նա դեռ լիովին պատրաստ չէր: Բայց հիմա Մաքսիմը արդեն վերադարձել է, ու հաշվի առնելով նրա ետևում թողած հաջողությունները, այս մրցաշարում հաղթանակը պարտադիր չէ ըմբիշի համար, այլ՝ ցանկալի: Պետք է նաև չմոռանալ, որ մարզիկը փոխել է քաշային կարգը օլիմպիական խաղերին ընդառաջ (նախկինում՝ 82 կգ): Մաքսիմի առաջ վստահաբար մեկ խնդիր է ծառացած՝ աստիճանաբար մարզավիճակ հավաքել՝ մինչև Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Արթուր Շահինյան (97 կգ)

Ֆրանսիայի մրցաշարը նաև հետաքրքիր է Արթուրի շնորհիվ: Բայց այս անգամ այս քաշային կարգում Հայաստանը ներկայացում է ոչ թե Արթուր «Ճերմակ Արջը», որը դեռ ապաքինվում է վնասվածքից, այլ Արթուր Շահինյանը: Վերջինս աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, և կարիերայի մայրամուտում լավ մարզավիճակ է հավաքել: Այնուամենայնիվ, Արթուրի փորձը ավելի պետք կգա մեր հավաքականին, ոչ թե նման մրցաշարերում, այլ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում:

Լիանա Մկրտչյան

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում հայ ըմբիշների ելույթները Նիսի մրցաշարում (տեսանյութ)

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նախաօլիմպիական տարվան (տեսանյութ)

Նիսի մրցաշար․ Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ նվաճեցին, 2՝ բրոնզե

Արսեն Ջուլֆալակյանը՝ Նիսի մրցաշարի մասին. «Որպես պատգամավոր էլ ավելի զգոն ու հաղթական պետք է լինեմ»

Ֆրանսիայի մրցաշարին կմասնակցի հունահռոմեական ոճի 6 ըմբիշ

Հայտնի մարզիկների շնորհավորանքները՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Բռնցքամարտ․ Հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ընդամենը 2 թիմի է հաջողվել աշնանային հատվածն ավարտել առանց կարմիր քարտի

Կարեն Ասլանյան. «Հաջորդ տարում հիմնական նպատակս լինելու է Օլիմպիական վարկանիշ վաստակելը»

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց Հայաստանի գավաթի խաղարկությունը

Հայաստանի տասը լավագույն մարզիկները՝ ըստ VNews-ի

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Առանց ֆուտբոլիստի. Հայտնի են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկները

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ արտահերթ ընտրություններում կառաջադրվի «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով

Բողոքողները․ Հայկական ակումբների «գլխացավը» և մարզիչ, ով գիտի «դեղատոմսը»