Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
ՀԱՕԿ լրատվական կայքը հաղորդում է, որ Հայաստանի և Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները համատեղ հավաք են անցկացնում Երևանում՝ պատրաստվելով տարվա կարևորագույն ստուգատեսներին:
Հունահռոմեականները տարին կսկսեն ֆրանսիական Նիս քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարով: Այստեղ Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը (երկուսն էլ ՝97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):
Մրցաշարը կկայանա հունվարի 18-ից 19-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո