fbpx
Բաժիններ

Նման երևույթները պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկի» պաշտոնական հայտարարությունը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Լոռիի» հետ խաղի մրցավարությանը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խորին վրդովմունքը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի ՖԱ»-«Փյունիկ» հանդիպման մրցավարական անձնակազմի և, մասնավորապես, գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքի կապակցությամբ։

Չեմպիոնական պայքարի համար առանցքային նշանակություն ունեցող հանդիպման ընթացքում մրցավարները թույլ են տվել կոպտագույն սխալներ, որոնք անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և անաչառության սկզբունքների հետ։ Այդ սխալների մասին հիշեցնելու կարիք չկա, քանի որ դրանք հիասթափության և ազնիվ զայրույթի ալիք առաջացրեցին ֆուտբոլային ողջ հանրության մեջ։ Իրենց սխալներով մրցավարները ազդեցին հանդիպման ելքի վրա և դրանով ունեցան վճռորոշ ներդրումը չեմպիոնական պայքարում ուժերի դասավորվածության վրա։

Հատկանշական է, որ մայիսի 18-ին, ՀՖՖ-ի կողմից վերոնշյալ խաղը սպասարկող գլխավոր մրցավարին նշանակելուց մեկ օր անց, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը դիմել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին, ներկայացնելով տվյալ մրցավարի պրոֆեսիոնալիզմի և անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ և խնդրելով փոխարինել նրան։ Գրության պատճենը կցում ենք։ Ցավոք սրտի, ՀՖՖ-ն չի ընդունել այդ խնդրանքը։

Մրցավարական համակարգում վճռական և խորքային փոփոխությունների կարիքը վաղուց է հասունացել և ակնհայտ է բոլորի համար։ Ցավոք սրտի, մինչ օրս այդ ուղղությամբ չեն արվել հստակ և արդյունավետ քայլեր, որի հետևանքները մենք զգում ենք այսօր։

Նման երևույթները անհանդուրժելի են և պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից։ Դրանից տուժում են բոլորը՝ ակումբները, որոնց ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը վերացվում է մրցավարի անհավանական սխալներով, պատանի ֆուտբոլիստները, որոնք տեսնում են ֆուտբոլի անարդարության ողջ տգեղությունը և մեծ հիասթափություն ապրում, հայկական ֆուտբոլի հեղինակությունը երկրի ներսում և միջազգային ասպարեզում, հայկական ֆուտբոլում ներդում կատարող անձինք, և ամենակարևորը՝ երկրպագուները։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հորդորում է ֆուտբոլային իշխանություններին ձեռնարկել անհապաղ քայլեր մրցավարական անձնակազմի թարմացման, հին «կանոններով» աշխատող և իրենց վարկաբեկած մրցավարներից ընդմիշտ ազատման՝ ազնիվ, պրոֆեսիոնալ մրցավարության և բոլոր ակումբների միջև մրցակցության հավասար պայմանների ապահովման նպատակով։

Ընթացող առաջնությունը առանձնանում էր իր դիտարժանությամբ, լարված և հետաքրքիր պայքարով։ Կրկնակի ցավալի է, որ նման առաջնության ելքը կարող է որոշվել ոչ թե խաղադաշտում, ազնիվ պայքարի միջոցով, այլ նմանօրինակ մրցավարության արդյունքում։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում իր հիանալի երկրպագուներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին, տվյալ հարցում միասնականության և աջակցության համար։ Հորդորում ենք չհիասթափվել, նույնիսկ եթե դա շատ դժվար է թվում։

Մենք վճռական ենք տրամադրված, միասնական ենք, և պայքարելու ենք մինչև վերջ բաղձալի նպատակին հասնելու համար։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Դենիս Մահմուդովի տպավորիչ գոլը «Փյունիկին» հաղթանակ պարգևեց «Շիրակի» հետ խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ Էրիկ Վարդանյանը՝ «Սոչիի» ֆուտբոլիստ

Տարխանովը հերքել է, որ «Փյունիկը» բանակցում է Ալեքսանդր Գրիգորյանի հետ

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

«Էրիկ Վարդանյանը 5 տարի սովորել է «Բարսելոնայում», նշանակում է, որ նա վատ չի խաղում». Սելյուկ

Championat․ Հայտնի է՝ Վարդանյանը քանի տարվա պայմանագիր կկնքի «Սոչիի» հետ

Արթուր Սողոմոնյանը հաստատել է՝ Էրիկ Վարդանյանը մոտ է ռուսական ակումբ տեղափոխությանը

Իլշատ Ֆայզուլին․ «Գավաթային հանդիպում էր, և թիմերը զգուշավորությամբ էին խաղում» (տեսանյութ)

Սուրեն Չախալյան․ «Տեսնում եմ, որ թիմը քայլ առաջ է արել, բայց որոշակի ժամանակ է պետք կայունության հասնելու համար» (տեսանյութ)

Խաղի ելքը վճռեց մեկ վրիպումը․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Ուրարտու» հանդիպումից