«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ - VNews
Բաժիններ

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժնի փորձագետները մեկնաբանել են հուլիսի 6-ին կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները: Հանդիպումը ավարտվել էր 4:0՝ տանտերերի հաղթանակով։

44-րդ րոպե

Տուգանային հարված նշանակելուց հետո մրցավարը մոտենում է խախտման տեղին, բայց իր գործողություններով և ժեստերով ցույց չի տալիս, որ խաղը պետք է վերսկսվի սուլիչով: «Նոան» արագ վերսկսում է խաղը, ինչը թույլատրվում է Խաղի Կանոններով:

54-րդ րոպե

Հարվածի պահին «Շիրակի» ֆուտբոլիստը գտնվում է խաղից դուրս վիճակում: Երբ դարպասապահը հետ է մղում գնդակը, հարձակվողը, գտնվելով խաղից դուրս վիճակում, առավելություն է ստանում և գոլ է խփում: Մրցավարն այս դրվագում ճիշտ է գործում՝ չարձանագրելով գոլը:

74-րդ րոպե

«Շիրակ» թիմի ֆուտբոլիստը, փորձելով տիրել գնդակին, զրկում է «Նոա» թիմի խաղացողին գոլ խփելու ակնհայտ հնարավորությունից: Համաձայն Խաղի Կանոնների՝ այս խախտման համար մրցավարը զգուշացնում է «Շիրակի» ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:

79-րդ րոպե

«Շիրակի» պաշտպանն ակնհայտորեն կոպիտ է խաղում՝ կանգնելով մրցակցի ոտնաթաթին: Համաձայն Խաղի Կանոնների՝ նմանատիպ խախտումը պետք է պատժվի դեղին քարտով: Մրցավարը զգուշացնում է «Շիրակ» թիմի խաղացողին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

Տիգրան Վիրաբյան. «Շիրակի»՝ բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել»

«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Շիրակի» 3 հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Նրանք կրկին տիտղոս կվիճարկեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղին ընդառաջ