-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Նոայի» մարզչական շտաբն ամբողջությամբ համալրված է՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի մարզչական շտաբին է միացել 2 մասնագետ Ռուսաստանից՝ Դմիտրի Կուդրյաշովը և Ալեքսեյ Գորշկովը։
37-ամյա Դմիտրի Կուդրյաշովը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներում, Ֆրանսիայում և Լատվիայում, իսկ մարզչական կարիերան սկսել է 2018-ին «Մուրոմ» ակումբում։
Ֆիթնեսի մարզիչ Ալեքսեյ Գորշկովը մինչև «Նոա» տեղափոխվելն աշխատել է «Տամբովում» և Կուրսկի «Ավանգարդ» ֆուտբոլային ակումբում։
Ավելի վաղ «Նոային» էր միացել 34-ամյա մարզիչ-վերլուծաբան Նիկոլայ Տյունինը, ով ֆուտբոլիստի կարիերան («Սպարտակ-2», «Ուրալ», «Ռոտոր», «Խիմկի») ավարտելուց հետո Դմիտրի Գունկոյի շտաբում էր ռուսական «Խիմկիում»։
Այսպիսով՝ «Նոայի» մարզչական շտաբի կազմում են Դմիտրի Գունկոն, Նիկոլայ Տյունինը (մարզիչ-վերլուծաբան), Դմիտրի Կուդրյաշովը (գլխավոր մարզչի օգնական), Ալեքսեյ Գորշկովը(ֆիթնես մարզիչ) և Ալեքսանդր Մելենչուկը(դարպասապահների մարզիչ)։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո