fbpx
Բաժիններ

«Նոան» և «Անին» միացել են ՀՖՖ ժողովը մաքրելու պահանջ ներկայացրած մյուս 4 ակումբների հայտարարությանը

ՀՖՖ առաջիկա ժողովից առաջ դիրքորոշումներ են հայտնել ՀՖՖ անդամ հանդիսացող ևս երկու ակումբներ՝ «Նոան» և «Անին»:

««ՆՈԱ» ՖԱ․ «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԱԳՆՈՒՄԸ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է»

Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովին ընդառաջ «Նոա» ՖԱ հայտնում է իր լիակատար աջակցությունը ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթացի վերաբերյալ մի շարք ակումբների կողմից արված հայտարարությանը։

Մենք ևս համարում ենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլային համայքին ընձեռվել է ի շահ հայկական ֆուտբոլի գործող իրապես անկախ, այսօր այդքան անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամ և ունակ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց ձևավորելու բացառիկ հնարավորություն, որը բաց թողնելու իրավունք պարզապես չունենք:

ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրություններից առաջ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը: Հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը պետք է մասնակցեն բացառապես ՀՖՖ կանոնադրության պահանջներին լիովին համապատասխանող, ակտիվ ֆուտբոլային գործունեություն ծավալող և ֆուտբոլային հանրության կողմից ընդունված անձինք և կազմակերպությունները։

Նման գործընթացը միայն կարող է ապահովել արդար, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։
Մեր խորհին համոզմամբ՝ վստահության վերականգնումը առաջընթացի և հայկական ֆուտբոլում իրական բարեփոխումների գրավականն է։

«ՆՈԱ» ՖԱ ​​​​​​​​​29․11․2019»,-ասված է «Նոա» ակումբի հայտարարությունում:

««Անի» ՖԱ-ն ևս միանում է այն ակումբների պահանջին, որով կոչ է արվում ՀՖՖ-ին վերանայել անդամների ցանկը և ապահովել լեգիտիմ ու արդար ընտրություններ: Գտնում ենք, որ անթույլատրելի է անդամների նման ցանկանով դեկտեմբերի 23-ին գնալ ընտրության»,-ասված է «Անի» ակումբի հայտարարությունում:

Նշենք, որ ավելի վաղ ՀՖՖ ժողովի կազմը կեղծ կազմակերպություններից մաքրելու պահանջի մասին էին հայտարարել նաև «Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ակումբները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Առաջին խմբի մասնակիցները նույնպես պետք է անցնեն արտոնագրման գործընթաց

8 մարզիչ կպայքարի Հայաստանի 2019թ. լավագույնի կոչման համար

Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 30 խաղացող

Առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունեցող թիմը զգալի առաջընթաց է գրանցել

ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել

ՀՖՖ-ն նոր տեղեկություն է ստացել «Տորպեդո»-«Մասիս» սկանդալային խաղի վերաբերյալ

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

Ինչ է խոստացել Արմեն Մելիքբեկյանը

«Տորպեդոն» պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ

Արմեն Մելիքբեկյան. «Հայկական ֆուտբոլում որևէ անջրպետ չի լինելու» (տեսանյութ)

Հայտնի է ՀՖՖ Գործկոմի կազմը

Թովմաս Գրիգորյան. «Ընտրությունների հետ կապված վերջնական գնահատական կտամ վաղը» (տեսանյութ)