Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նոբել Առուստամյան. «Կարծում եմ, որ Մխիթարյանը երջանիկ չէր «Մանչեսթեր Յունայթեդում»»

t1sV9MKxA5k 1 1 - Նոբել Առուստամյան. «Կարծում եմ, որ Մխիթարյանը երջանիկ չէր «Մանչեսթեր Յունայթեդում»»

Ռուսաստանաբնակ հայ մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը խոսել է Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

-Ինչպե՞ս ես ծանոթացել Մխիթարյանի հետ։

-2012թ․-ի դեկտեմբերին ես Դոնեցկում էի՝ «Շախտյոր» – «Յուվենտուս» խաղին։ Ես փորձում եմ Յուվենտուսի խաղերին մշտապես ներկա գտնվել։ Խաղից հետո ես գնացի «Յուվենտուսի» հանգրվանած հյուրանոց և աստիճանների վրա Մխիթարյանին տեսա։ Ես երբեք չեմ ամաչել մարդկանց հետ ծանոթանալուց։ Նրա անունը տվեցի և մոտեցա, ներկայացա։ Նա ասաց, որ լսել է իմ մասին։ Նա հենց ամենասկզբից էլ համեստ տղայի տպավորություն թողեց։ Նա չասաց, որ զբաղված է։ Մենք շփվեցինք և փոխանակվեցինք հեռախոսահամարներով։

Մի քանի օր անց, մենք նամակագրություն ունեցանք և այդ օրվանից լավ շփվեցինք։ Երբ ես գնում էի Դորտմունդ, կամ Մանչեսթեր, նա միշտ շատ հյուրընկալ էր լինում։ Ինձ համար նա օրինակ է ոչ միայն հայ, այլ նաև ռուս ֆուտբոլիստների համար։ Նա Այաքսի կամ Ֆեյնորդի ակադեմիայի սան չէ։ Նա «Փյունիկի» սան է։ Նա ինքն է իր առաջ նպատակ դրել և հասել դրան՝ հաղթահարելով շատ փորձություններ։ Նա պատմում էր, որ իրեն շատերը չէին հավատում, բայց նա «Մետալուրգի» և «Շախտյորի» միջոցով հայտնվեց եվրոպական թոփ-թիմերում։ Ես գիտեմ, որ երբ նա Շախտյորում» էր, շատերը ցանկանում էին նրան Ռուսաստան բերել, բայց նա չգնաց այդ քայլին։ Չնայած, ես հուսով եմ, որ վաղ թե ուշ նա կխաղա Ռուսաստանում։

image 14 - Նոբել Առուստամյան. «Կարծում եմ, որ Մխիթարյանը երջանիկ չէր «Մանչեսթեր Յունայթեդում»»

-Դու հունվարին ասացիր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են ռուսական Պրեմիեր լիգայի 2 ակումբներ։

-«Սպարտակը» և «Կրասնոդարը»։ Որքան ես գիտեմ, նրանք ցանկանում էին վարձակալել Մխիթարյանին։ Այդ ժամանակ պարզ չէր, «Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի նրան, թե ոչ։ Ենթադրում եմ, որ այլ թիմեր նույնպես կցանկանային ձեռք բերել նրան, բայց նա չէր ցանկանում տեղափոխվել Ռուսաստան։ Նա բարձր վարձատրվող ֆուտբոլիստ է և ես չեմ պատկերացնում, թե ինչպես էր հնարավոր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնության գալ վարձակալության հարցով։

1 2

Անհավանական թռիչք. Թոփ-20 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը շատ է բարձրացել

Նոր մրցաշրջանը սարերի ետևում չէ. «Արսենալի» հերթական մարզումը (լուսանկարներ)

Պոգբան որոշել է, թե որ ակումբ կտեղափոխվի

Աշխարհի նորընծա չեմպիոնն «Արսենալի» նոր մարզչի թիրախներից է

Մոուրինյոն ստիպված է հրաժարվել իր երազանքի տրանսֆերից

Հայտնի է, թե քանի տարվա պայմանագիր է ստորագրել Բլինդը «Այաքսի» հետ

«Ման. Յունայթեդը» ներկայացրել է տնային նոր խաղաշապիկները (տեսանյութ+լուսանկարներ)

«Արսենալը» կբաժանվի 2 ֆուտբոլիստից

Մոուրինյոն շնորհավորել է «Յուվենտուսին» և նշել Ռոնալդուի տրանսֆերի դրական կողմերը

Ալեքսիս Սանչեսը չի կարողանա մասնակցել «Ման. Յունայթեդի» ամերիկյան շրջագայությանը. պատճառը վիզան է

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին (լուսանկարներ)

Մխիթարյանի և Օբամեյանգի կոչը՝ երկրպագուներին. «Արսենալը» նախապատրաստվում է Չեմպիոնների միջազգային գավաթին (տեսանյութ)

«Բարսելոնան» պատասխանել է Ռայոլային

Հենրիխ Մխիթարյանը մանկության տարիների լուսանկարով շնորհավորել է Ֆրանսիային չեմպիոնության կապակցությամբ

Եթե կան այդ 2-ը, Ֆրանսիան երբեք չի պարտվում. Հետաքրքիր փաստեր ԱԱ-ի եզրափակչից

«Բարսելոնայի» կիսապաշտպանն «Արսենալ» տեղափոխվելու ճանապարհին է