Նոբել Առուստամյանի արձագանքը՝ Ռոզանովի մահվանը. «Յուրաքանչյուր երկխոսություն կյանքի դաս էր» - VNews
Բաժիններ

Նոբել Առուստամյանի արձագանքը՝ Ռոզանովի մահվանը. «Յուրաքանչյուր երկխոսություն կյանքի դաս էր»

Նոբել Առուստամյանի արձագանքը՝ Ռոզանովի մահվանը. «Յուրաքանչյուր երկխոսություն կյանքի դաս էր» - Նոբել Առուստամյանի արձագանքը՝ Ռոզանովի մահվանը. «Յուրաքանչյուր երկխոսություն կյանքի դաս էր»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:28

-

-

«Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանն անդրադարձել է իր գործընկեր Յուրիյ Ռոզանովի մահվանը:

«Ոչ մի գրառում ինձ այսքան դժվար չտրվեց: Ամեն անգամ, երբ հիշում եմ Յուրիյ Ռոզանովին, կոկորդս ու աչքերս լցվում են: Հսկայական կորուստ է հեռուստատեսության, սպորտի ու անձամբ ինձ համար: Ռոզանովը պարզապես մեկնաբան կամ գործընկեր չէր: Նա բոլոր առումներով ազդել է իմ կյանքի վրա:

Մանկուց ֆուտբոլային ռեպորտաժը կապում էի հենց նրա հետ: Ես որոշեցի մեկնաբան դառնալ՝ լսելով «НТВ-Плюс»-ի տարբեր ձայներ, հատկապես Ռոզանովի ձայնը: Նա ինձ ստիպեց սիրահարվել աշխատանքիս ու ֆուտբոլին:

Որպես 18-ամյա ուսանող՝ ես եկա «Радио «Спорт», որտեղ նա եթեր էր դուրս գալիս: Նա ինձ հովանավորեց: Նա առաջինն էր, որ ինձ մոտեցրեց խոսափողին, ու նա առաջինն էր, որ ինձ որպես գործընկեր ընդունեց եթերում:

Նա բոլոր համալսարաններից լավագույնն էր: Շփվելով նրա հետ՝ ես հասկացա, որ ոչ ոք երբեք Ռոզանով չի լինի: Սա անհասանելի մակարդակ է: Նրա հետ շփումն ինձ աներևակայելի հարստացրեց:

Յուրիյ Ռոզանովը հուզական էր, կատեգորիկ, բայց ես հաճույք էի ստանում անգամ քննադատությունից: Ռոզանովի յուրաքանչյուր խորհուրդ արդիական է նաև այսօր, յուրաքանչյուր երկխոսություն՝ դաս կյանքի համար: Նրա հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն միշտ կլինի ինձ հետ:

Նա խոսում էր ոչ ստանդարտ, բազմազան, առատ ու ագահ ձևով և պարզապես անվերջ ցանկացած բանի մասին: Իսկ թե ինչպե՜ս էր խոսում իր սիրելի կնոջ՝ Ժաննայի հետ, պետք էր տեսնել ու լսել:

Ներեցեք, որ հիմա իմ մասին եմ խոսում, բայց հիմա կարդում եմ, որ ինձ Ռոզանովի «վարորդ» էին անվանում: Այո՛, ես սպասում էի այն պահին, երբ նա դուրս կգար տաղավարից ու ինձ կասեր. «Չե՞ս կարող ինձ տուն տանել»:

Այդ ուղևորությունը Ռոզանովի հետ լրացուցիչ 40-50 րոպե շփում էր: Ես վարում էի ու լսում: Ուրիշ ոչ մեկից չէի կարող այդքան բան սովորել իմ մասնագիտության ու կյանքի մասին:

Յուրաքանչյուր խաղի ընդմիջմանը, նույնիսկ Ա Սերիայի ամենաձանձրալի խաղի, ես միացնում էի հեռախոսս ու գտնում Ռոզանովի հաղորդագրությունը, որ քննադատական կամ ծիծաղելի էր: Ես տխուր եմ, քանի որ ընդմիջմանը հեռախոս միացնելն այլևս նույն իմաստը չի ունենա:

Ձեզ շատ եմ սիրում, Յուրիյ Ալբերտի: Դուք հավերժ բոլորի սրտում եք, ովքեր Ձեզ լսել են»,- գրել է Առուստամյանը Թելեգրամի իր ալիքում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նոբել Առուստամյանն ասել է, թե որ հավաքականում կխաղա Արսեն Զախարյանը

Ռուսական ֆուտբոլում աղմկալի տրանսֆեր է մոտենում

Նոբել Առուստամյան. «Հայաստանն ու ողջ հայությունը դեմ է կոնֆլիկտի ռազմական ճանապարհին»

Նոբել Առուստամյանը հայտնել է, որ կորոնավիրուս է կասկածվում նաև Խորեն Բայրամյանի մոտ

«Արշակ Կորյանը ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերը, Բայրամյանը մտածելու ժամանակ է խնդրել». Նոբել Առուստամյան

Մխիթարյանը պետք է տեղափոխվեր «Լիվերպուլ», բայց նրա շահերն սկսեց ներկայացնել Ռայոլան. Դմիտրի Սելյուկի անդրադարձը

Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասին

«4 կերուխում ու 1 ֆուտբոլ». Վասիլի Ուտկինը ներկայացրել է ֆիլմ Հայաստանի մասին (տեսանյութ)

Նոբել Առուստամյան. «Կարծում եմ՝ «Փյունիկի» համար շատ լավ հաշիվ է» (տեսանյութ)

Նոբել Առուստամյանի շնորհավորական ուղերձը «Փյունիկին»

Նոբել Առուստամյանը՝ Մոուրինյոյի խոսքերի մասին. «Մխիթարյանը ունակ է խաղալ ցանկացած թիմում»

Նոբել Առուստամյան. «Կարծում եմ, որ Մխիթարյանը երջանիկ չէր «Մանչեսթեր Յունայթեդում»»

Նոբել Առուստամյանը այս անգամ Լոնդոնում հարցազրույց է վարել Հենրիխ Մխիթարյանի հետո (լուսանկարներ)

Մոուրինյոն ԱԱ-2018-ի ժամանակ փորձագետ կաշխատի ռուսական հեռուստաընկերություններից մեկում

Նոբել Առուստամյան. «Ամենաքիչը 2 ռուսական ակումբ գիտեմ, որոնք ցանկանում էին վարձակալել Մխիթարյանին» (տեսանյութ)

Նոբել Առուստամյան. «Մխիթարյանը կարող է տեղափոխվել ցանկացած թոփ առաջնություն»