Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը - VNews
Բաժիններ

Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

EvAhfmkXcAEjXC1 - Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:23

-

-

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը: Վերջին խաղային օրվա արդյունքներով «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» արտագնա հաղթանակներ տարան համապատասխանաբար «Ատալանտայի» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ: Հետաքրքիր է, որ կայացած 8 խաղերից ոչ մեկում ոչ-ոքի հաշիվ չարձանագրվեց:

Այժմ ամփոփենք ու վերլուծենք 1/8-ի առաջին խաղերի արդյունքները, հասկանանք՝ ինչ իրավիճակ է դիմակայություններում. սկսենք խաղային առաջին խաղային օրվանից:

Մբապեի բենեֆիսն ու Կլոպի հաղթանակը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի մեկնարկն առավել տպավորիչ ու գունեղ չէր կարող լինել:

Առաջին խաղային օրը կայացավ այս տուրի կենտրոնական դիմակայությունը՝ «Բարսելոնա» – ՊՍԺ խաղը: «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղի հերոսը դարձավ Կիլիան Մբապեն, որն իր կարիերայում առաջին անգամ փայլեց մեծ երեկոյի ժամանակ, որն իր հսկայական ներուժը ցույց տվեց գրանդ ակումբի դեմ ու այն պահին, երբ իր թիմն ամենից շատն ուներ դրա կարիքը. ՊՍԺ-ում բացակայում էին 2 առանցքային ֆուտբոլիստներ՝ Անխել դի Մարիան ու Նեյմարը, և «Բարսելոնային» հաղթելու ողջ «բեռը» մնացել էր Մբապեի ուսերին:

Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին, իսկ երկրորդ խաղակեսում ՊՍԺ-ն նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց ու լուծեց բոլոր հարցերը: «Բարսելոնայի» պաշտպաններն ակնհայտորեն չէին կարողանում դիմադրել փարիզյան ակումբի գրոհներին ու արագացումներին: Մբապեն հեթ-տրիկ ձևակերպեց, ևս մեկ գոլ խփեց Մոյզե Քինը: ՊՍԺ-ն հաղթեց 4-1 հաշվով:

methode times prod web bin 61ed1cd4 7143 11eb 811f f64a7b4cb430 960x539 - Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

Այս դիմակայությունում հաղթող դուրս գալու համար «Բարսելոնան» պետք է կրկնի 2017-ի սխրանքն ու կրկին «ռեմոնտադա» իրականացնի, բայց, ի տարբերություն 2017-ի, չկան Նեյմարն ու Սուարեսը, իսկ դիտելով «Բարսելոնայի»՝ ընթացիկ մրցաշրջանում ցույց տված արդյունքներին՝ հասկանում ենք, որ միայն հրաշքով կատալոնացիները կմնան մրցաշարում:

Օրվա մյուս դիմակայությունը գերմանացի մասնագետների միջև էր: Վերջին 3 տարվա մեջ իր ամենավատ շրջանում գտնվող «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Լայպցիգին», որը 2-րդն է Բունդեսլիգայում:

Կլոպի և Նագելսմանի թիմերի միջև դիմակայությունում հաղթող դուրս եկավ փորձառուն՝ Կլոպը: Նագելսմանի թիմը հավատարիմ մնաց իր համարձակ խաղաոճին ու ամեն ինչ արեց՝ մերսիսայդյան ակումբի պաշտպանությունում ճեղքեր փնտրելու համար, բայց կադրային լուրջ խնդիրներ ունեցող «Լիվերպուլը» օգտվեց մրցակցի սխալներից ու ավելի բարձր կարգի շնորհիվ 2 անպատասխան գոլ խփեց՝ տանելով շատ կարևոր արտագնա հաղթանակ Մանեի ու Սալահի դիպուկ հարվածների շնորհիվ:

EuYKYGKXYAE7E7w 960x640 - Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

«Էնֆիլդում» կայանալիք խաղում Նագելսմանը պետք է առաջնորդվի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով. առաջին խաղի արդյունքն այլ ելք չի թողնում: Բայց հաշվի առնելով «Լիվերպուլի» արագ ֆուտբոլիստներին՝ թիկունքն ամուր պահելու մասին մոռանալն ինքնասպանություն կլինի: Հաղթել 3 գոլի առավելությամբ «Լիվերպուլին», այն էլ՝ «Էնֆիլդում»՝ չափազանց բարդ խնդիր է:

«Պորտուի» անակնկալն ու մյուս «հրեշի» ելույթը

Խաղային 2-րդ օրը տեղի ունեցավ 1/8 եզրափակիչի գլխավոր անակնկալը: «Պորտու» – «Յուվենտուս» խաղի գլխավոր ֆավորիտ բոլորը համարում էին թուրինցիներին, բայց «Դրագաո» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին րոպեին բոլորը հասկացան, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Խաղի մեկնարկից 60 վայրկյան անց հաշիվը բացեց Մեհդի Տարեմին: Պորտուգալական ակումբն իր ֆիզիկական ու ագրեսիվ խաղով թույլ չտվեց «Յուվեին» որևէ լուրջ վտանգ ստեղծել իր դարպասին, իսկ հնարավորության դեպքում ինքն էր փորձում կրկնապատկել հաշիվը: Երկորրդ խաղակեսում Մուսա Մարեգան կարողացավ անել դա:

Մեր ընտրանին

2 գոլի առավելություն ունեցող «Պորտուն» ավելի մեծ ուժեր կենտրոնացրեց պաշտպանությունում ու կարողացավ վնասազերծել Կրիշտիանու Ռոնալդուին, բայց սեփական դարպասն անառիկ պահել չկարողացավ: Ֆեդերիկո Կյեզան չափազանց կարևոր գոլի հեղինակ դարձավ խաղավերջում ու հաջորդ փուլ դուրս գալու հույս պարգևեց «Յուվեի» երկրպագուներին: Պատասխան խաղում՝ Թուրինում «Ծեր սինյորան» կփորձի ռևանշի հասնել, բայց առաջին խաղից հետո վստահ կարելի է ասել, որ «Յուվեին» ոչինչ հեշտ չի տրվելու:

zsc7byd8hl2hxn4d6dd2 960x540 - Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

Խաղային օրվա 2-րդ խաղում ևս շատ հետաքրքիր դիմակայություն ստացվեց «Սևիլիայի» ու «Բորուսիայի» միջև: Ֆուտբոլի նոր աստղերից առաջինի ֆանտաստիկ ելույթին հետևեց մյուսինը. եկել էր Էրլինգ Հալանդի ժամը: «Ինձ շատ տպավորեց Մբապեի հեթ-տրիկը. շնորհակալ եմ նրան՝ ինձ մոտիվացնելու համար», – խաղից հետո ասել էր Հալանդը:

Նորվեգացին, նախ, գոլային փոխանցում կատարեց, իսկ հետո արդեն՝ դուբլ ձևակերպեց. և այդ ամենն առաջին խաղակեսում: Խաղի հաշիվը, սակայն, բացել էր «Սևիլիան», իսկ վերջում անդալուզցիները կրճատեցին հաշվի տարբերությունը՝ այն դարձնելով 3-2:

2997342 61502568 2560 1440 960x540 - Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

«Բորուսիան» արտագնա գոլառատ խաղից հետո հաջորդ փուլ դուրս գալու հրաշալի շանսեր ունի: Բայց Լոպետեգիի թիմին թերագնահատել չի կարելի, ու միայն լավ պատրաստված խաղով հնարավոր կլինի զարգացնել առաջին խաղում գրանցած հաջողությունը:

Խաղային առաջին 2 օրերը ցույց տվեցին, որ Հալանդն ու Մբապեն պատրաստ են «թռիչքի», իսկ Ռոնալդուն ու Մեսին գլխիկոր հեռացան: Սպասենք պատասխան խաղերին ու տեսնենք՝ ինչ կանեն «այլմոլորակայինները»:

Չեմպիոնական ելույթն ու Ժիրուի շեդևրը

Խաղային 3-րդ օրը ելույթ ունեցավ մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիան» և ունեցավ չեմպիոնական ելույթ: Մյունխենցիները հյուրընկալվել էին «Լացիոյին»:

«Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղից առաջ շատերը նշում էին, որ «Բավարիայի» մոտ փոքրիկ ճգնաժամ կա, ինչից կարող է օգտվել «Լացիոն» ու գտնել մրցակցի խոցելի տեղերը: Ֆլիկի թիմը, սակայն, արդեն առաջին խաղակեսում լուծեց բոլոր հարցերն ու ոչ մի շանս չտվեց մրցակցին. Լևանդովսկու, Մուսիալայի ու Սանեի գոլերի շնորհիվ «Բավարիան» հաղթում էր 3-0 հաշվով: 2-րդ խաղակեսում մյունխենցիները գցեցին խաղի տեմպը, բայց թիմերը փոխանակվեցին գոլերով ու խաղն ավարտվեց 4-1 հաշվով: Լևանդովսկին, ի դեպ, ՉԼ ռմբարկուների ցուցակում շրջանցեց Ռաուլին ու դարձավ 3-րդը՝ Ռոնալդուից ու Մեսիից հետո:

3000876 61573248 2560 1440 960x540 - Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

Այս դիմակայությունում ամեն ինչ վճռված է: «Բավարիային» մնում է սեփական հարկի տակ պարզապես ամրագրել հաղթանակը և սպասել վիճակահանությանը:

Զուգահեռաբար ընթացող խաղում բոլորովին այլ պատկեր էր. հավասար պայքար ու հազվադեպ գոլային պահեր: «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Չելսիի» դեմ խաղում ընտրել էր «ավտոբուսային» մարտավարություն և անցել խուլ պաշտպանության: Սիմեոնեի խաղադրույքը գոլ բաց չթողնելն էր, և դա զգացվում էր հանդիպման մեկնարկից: Տուխելի թիմն էլ, իր հերթին, վերցրել էր գնդակն ու ամեն կերպ փորձում էր կոտրել մադրիդցիների դիմադրությունը, բայց նաև թիկունքն էր ամուր պահել՝ թույլ չտալով, որ «Ատլետիկոն» հակագրոհներ իրականացնի:

Փակ խաղի երկորրդ խաղակեսի դրվագներից մեկում ֆուտբոլիստի անհատական փայլուն գործողությունը կոտրեց մրցակցի տակտիկական բոլոր գաղափարները: Մասնավորապես՝ Օլիվյե Ժիրուն գնդակը որսաց օդում ու հիասքանչ հարվածով խոցեց Յան Օբլակի դարպասը. ֆրանսիացու գոլը որքան գեղեցիկ էր, նույնքան՝ կարևոր:

giroud 960x600 - Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

Սիմեոնեի «Ատլետիկոն» այնքան էր խրվել պաշտպանությունում, որ նույնիսկ սեփական դարպասն ընդունած գոլից հետո չկարողացավ ոչինչ ստեղծել հարձակման գծում ու փոխել խաղի տրամաբանությունը: Սիմեոնե – Տուխել պայքարում հաղթեց գերմանացին:

Առաջին խաղից հետո առավելությունը, բնականաբար, անցնում է «Չելսիին», բայց դիմակայությունն ավարտված համարել չի կարելի: Սիմեոնեն այդքան հեշտ հանձնվողներից չէ, ու Լոնդոնում ծանր պայքար է սպասում երկու թիմերին էլ:

Անկասելի Գվարդիոլան ու «Ռեալի» փրկությունը

ՉԼ 1/8 եզրափակիչի խաղային վերջին օրն անցավ չոր խաղերով:

«Մանչեսթեր Սիթին» իր ռեկորդային հաղթարշավը տեղափոխեց Եվրոպա. Պեպ Գվարդիոլայի թիմը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ տարավ վստահ հաղթանակ ու գրեթե ապահովեց տեղը հաջորդ փուլում: Մեկ կիսադաշտում ընթացած խաղում Գվարդիոլայի սաները 2 գոլ խփեցին. առաջինն աչքի ընկավ Բերնարդու Սիլվան, իսկ երկրորդ դեպքում հաջողության հասավ Գաբրիել Ժեզուսը: Ամբողջ հանդիպման ընթացքում «Բորուսիան» դիտորդի դերում էր ու ոչնչով չէր կարողանում խոչընդոտել «Սիթիի» գործողություններին:

skysports guardiola man city 5272568 960x540 - Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

Պատասխան խաղում դժվար է այլ պատկեր սպասելը: Դիմակայության միակ ինտրիգը մնում է այն, թե արդյո՞ք «Սիթիի» հաղթարշավը չի ընդհատվի, և թե արդյո՞ք այդ խաղում էլ Պեպի թիմը կհաղթի ու կշարունակի ֆանտաստիկ ընթացքը:

Մինչ այդ՝ Բերգամոյում «Ատալանտան» ընդունել էր վնասվածքների պատճառով գրեթե 2-րդ կազմով խաղացող «Ռեալին»: Այստեղ հանդիպման 18-րդ րոպեին տեղի ունեցավ դրվագ, որ կարող է վճռել դիմակայության ճակատագիրը: Ռեմո Ֆրոյլերը վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ ու իր թիմին թողեց 10 հոգով:

Հանդիպման մնացած հատվածի ողջ ընթացքում իտալական ակումբն անցավ քանակական պաշտպանության, «Ռեալն» էլ, առանց հարձակման գծի առաջատարներ Կարիմ Բենզեմայի և Էդեն Ազարի երկար ժամանակ չէր կարողանում գտնել մրցակցի դարպասի բանալին: Միայն 85-րդ րոպեին Ֆեռլան Մենդիի դիպուկ հարվածի շնորհիվ «Ռեալը» կարողացավ հաղթանակով վերադառնալ Մադրիդ ու փրկել իսպանական ֆուտբոլի պատիվը. «Արքայական ակումբը» միակ իսպանական ակումբն է, որ հաղթեց ՉԼ 1/8 եզրափակիչում:

image 3 960x540 - Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

Պատասխան խաղում «Ատալանտան» կնետի իր բոլոր ուժերը՝ ինչ-որ բանի հասնելու համար, բայց այդ ժամանակ էլ «Ռեալի» մի շարք կարևոր ֆուտբոլիստներ շարք վերադարձած կլինեն:

Այսպիսին էին ՉԼ 1/8 եզրափակիչի առաջին խաղերը: Որոշ դիմակայություններում պայքարը դեռ շարունակվում է, որոշ թիմեր տեսականորեն նվաճել են հաջորդ փուլի ուղեգիր. մեկ շաբաթով ՉԼ խաղերը կընդմիջվեն, ու արդեն մարտի 10-ից կմեկնարկեն պատասխան խաղերը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պերես. «Սուպերլիգան փակ մրցաշար չէ, 5 թիմ կարող է լավագույնների հետ խաղալու իրավունք նվաճել»

Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

ՈՒԵՖԱ-ն փոխեց Չեմպիոնների լիգայի ձևաչափը

Սուպերլիգայի 12 ակումբ հնարավոր է զրկվի ազգային առաջնություններում մասնակցությունից

ՈւԵՖԱ-ն շուտով կհայտարարի՝ կդադարեցվե՞ն այս տարվա ՉԼ և ԵԼ խաղարկությունները, թե՞ ոչ

«Ռեալի» ֆուտբոլիստները որոշել են հրաժարվել հնարավոր պարգևավճարներից

#VNews_podcast. Ամփոփում ենք Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչը

«Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Պոչետինոն արձագանքել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկներին

Որքան աշխատավարձ է ցանկանում ստանալ Հալանդը նոր ակումբում

«Բախտիկյա՞ն, կազմ ընտրո՞ղ». Զիդանը նորից ցնցեց բոլորին

Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերի օրերը

Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Երկու ակումբ հնարավոր է հրաժարվի Հալանդի տրանսֆերից․ պատճառը նրա բարձր աշխատավարձն է