Նոր Չեմպիոնների լիգա. ինչն է փոխվելու ամենահեղինակավոր մրցաշարում - VNews
Բաժիններ

Նոր Չեմպիոնների լիգա. ինչն է փոխվելու ամենահեղինակավոր մրցաշարում

imago0049953141h scaled e1618821566360 - Նոր Չեմպիոնների լիգա. ինչն է փոխվելու ամենահեղինակավոր մրցաշարում

ՈւԵՖԱ-ի հայտարարությունը, որ Չեմպիոնների լիգան արմատապես կփոխվի 2024-ին,  աննկատ մնաց Սուպերլիգայի թոհուբոհում: Սովորաբար Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի ցանկացած փոփոխություն ենթադրում է իրարանցում երկրպագուների շրջանում, բայց Սուպերլիգայի «ռումբի» պատճառով ոչ-ոք առանձնապես ուշադրություն չդարձրեց ՈւԵՖԱ-ի՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարությանը:

Հաջորդ օրերին, սակայն, ֆուտբոլում ամեն ինչ փոխվեց նույն արագությամբ: Սուպերլիգայի հիմնադիր 9 ակումբ ետ կանգնեց, մրցաշարն էլ դեռ չսկսած տապալվեց: ՈւԵՖԱ-ն այս իրավիճակում հաղթող դուրս եկավ՝ Չեմպիոնների լիգան կշարունակվի: Կշարունակվի, բայց բավական մեծ փոփոխություններով: VNews-ը մանրամասն ներկայացնում է, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու մեր և ձեր սիրելի մրցաշարը մոտ ապագայում:

36 թիմ՝ 32-ի փոխարեն

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը կունենա 36 մասնակից՝ 32-ի փոխարեն: Թվում է՝ չնչին փոփոխություն է, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Եվ ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես են ավելանալու այդ 4 թիմերը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցելու համար շատ բան կրկին կախված կլինի ներքին առաջնությունում թիմերի գրանցած արդյունքներից: 4 նոր ուղեգրերը թիմերին կտրվի տարբեր չափանիշներով.

  • 1 ուղեգիր կտրվի ՈւԵՖԱ-ի միջազգային ասոցիացիայի աղյուսակում 5-րդ հորիզոնականը զբաղեցնող առաջնության 3-րդ տեղը զբաղեցնող թիմին: Տվյալ դեպքում՝ Ֆրանսիայի առաջնության 3-րդ հորիզոնականի թիմին:
  • 1 ուղեգիր կտրվի ՈւԵՖԱ-ի միջազգային ասոցիացիայի աղյուսակում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող այն երկրի առաջնության հաղթողին, որը մինչև հիմա միանգամից չէր ստանում ՉԼ խմբային փուլի ուղեգիր: Տվյալ դեպքում՝ ՈւԵՖԱ-ի աղյուսակի 11-րդ առաջնության (Նիդեռլանդների) չեմպիոնին՝ «Այաքսին»:
  • 2 ուղեգիր կտրվի այն ակումբներին, որոնք վերջին 5 տարիներին ունեն վարկանիշային ամենաբարձր միավորները, և որոնք իրենց առաջնության միջոցով չեն ապահովել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, բայց ապահովել են Եվրոպա լիգայի/Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր: Տվյալ դեպքում՝ «Տոտենհեմը» կմասնակցեր Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, որը Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում չէ, բայց եվրագավաթային գոտում է (6-րդ հորիզոնական) և ունի վարկանիշային բարձր միավորներ վերջին 5 տարիներին:
  • Լրացուցիչ ուղեգրեր կստանան նաև ՈւԵՖԱ-ի միջազգային ասոցիացիայի աղյուսակի 5-րդ, 6-րդ կամ 12-րդ հորիզոնականը զբաղեցնող առաջնությունների որոշ թիմեր, եթե Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան հաղթեն այն թիմերը, որոնք ՉԼ ուղեգիր էին նվաճել նաև իրենց առաջնությունում բարձր հորիզոնական զբաղեցնելու շնորհիվ:

Ձևաչափը փոխվում է. խմբեր  այլևս չեն լինելու

Նոր Չեմպիոնների լիգայի գլխավոր փոփոխությունը նոր ձևաչափն է: Խմբային փուլ այլևս չի լինելու: Չեմպիոնների լիգան դառնալու է 36 թիմից բաղկացած առաջնություն, որտեղ յուրաքանչյուր թիմ կանցկացնի նվազագույնը 10 հանդիպում՝ 10 տարբեր մրցակիցների հետ, 5 խաղ՝ սեփական հարկի տակ, 5 խաղ՝ արտագնա: Սա թույլ կտա թիմերին ընդլայնել իրենց մրցակիցների քանակը/տեսակը և փորձել իրենց ուժերն ավելի երկար մրցաշարում: Եթե ՉԼ ներկա ձևաչափով մեկ թիմն առավելագույնը (մինչև եզրափակիչ հասնելու դեպքում) անցկացնում է 13 խաղ (6 խաղ՝ խմբում, 7 խաղ՝ փլեյ-օֆֆում), ապա նոր ՉԼ-ում կանցկացնի 17 խաղ (10 խաղ՝ խմբում, 7 խաղ՝ փլեյ-օֆֆում):

1312525665.0 960x640 - Նոր Չեմպիոնների լիգա. ինչն է փոխվելու ամենահեղինակավոր մրցաշարում

Նախնական փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու հետևյալ կերպ. թիմերը կբաժանվեն 4 զամբյուղի՝ ըստ իրենց դիրքերի ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ 2 հանդիպում կանցկացնի իր հետ նույն զամբյուղում գտնվող թիմի հետ, 3 հանդիպում՝ 2-րդ զամբյուղի թիմի հետ, 3 խաղ՝ 3-րդ զամբյուղում գտնվող թիմի դեմ և 2 խաղ՝ 4-րդ զամբյուղի թիմի դեմ:

Օրինակ՝ այս պահին իր վարկանիշով ամենաբարձրը՝ «Բավարիան» կարող է 2 խաղ անցկացնել իր մակարդակի 2 թիմի՝ «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ, 3 խաղ՝ 2-րդ զամբյուղից «Արսենալի», «Բորուսիայի» ու «Պորտուի» հետ, 3 խաղ՝ 3-րդ զամբյուղից «Շախտյորի», «Լիոնի» ու «Նապոլիի» հետ և 2 խաղ՝ 4-րդ զամբյուղից «Լացիոյի» և «Դինամո Զագրեբի» հետ: Այս ամենը, ըստ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, թույլ կտա երկրպագուներին ավելի հաճախ դիտել թոփ թիմերի միջև հանդիպումները մրցաշարի ավելի վաղ փուլում, ինչպես նաև կընդլայնի մրցաշարի աշխարհագրությունը եվրոպական տարբեր երկրներում:

Ըստ վաստակած միավորների քանակի՝ առաջին փուլից հետո կձևավորվի մրցաշարային աղյուսակ: Առաջին 8 հորիզոնականները զբաղեցրած թիմերը միանգամից ձեռք կբերեն 1/8 եզրափակիչի ուղեգիր: 9-ից 16-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն իրենց ուժերը կչափեն 17-ից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերի հետ՝ պարզելու 1/8 եզրափակիչ մնացած 8 մասնակիցներին: Զույգերը կկազմվեն վիճակահանության արդյունքում, իսկ 9-ից 16-րդ տեղի թիմերը կունենան առավելություն՝ պատասխան խաղերն անցկացնելով տնային մարզադաշտում: Զույգերի հաղթող թիմերը 1/8 եզրափակիչում կխաղան առաջին 8 հորիզոնականները զբաղեցրած թիմերի հետ, իսկ պարտվողները ձեռք կբերեն Եվրոպա լիգայի/Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգրեր: Վերջին 8 հորիզոնականները զբաղեցրած թիմերը (24-ից՝ 36) դուրս կմնան մրցաշարից, ու առհասարակ, եվրագավաթներից:

2020 12 14 040 UEFA Champions League Draw 960x640 - Նոր Չեմպիոնների լիգա. ինչն է փոխվելու ամենահեղինակավոր մրցաշարում

 

Նմանատիպ ձևաչափ լինելու է նաև Եվրոպա լիգայում (8 խաղ՝ առաջին փուլում) ու Կոնֆերենցիաների գավաթում (6 խաղ՝ առաջին փուլում):

Փլեյ-օֆֆ փուլը ներկա ձևաչափի համեմատ ոչ մի փոփոխության չի ենթարկվելու: Կրկին երկխաղյա դիմակայություններ՝ մինչև եզրափակիչ, իսկ եզրափակիչում արդեն մեկ հանդիպում՝ ՈւԵՖԱ-ի կողմից ընտրված չեզոք մարզադաշտում: Եվրոպական մամուլում կան տեղեկություններ, որ քննարկվում է կիսաեզրափակիչը Final Four-ի ձևաչափով փոխարինելու տարբերակ, այսինքն՝ երկխաղյա դիմակայությունների փոխարեն ուժեղագույն 4 թիմերը միմյանց հետ անցկացնեն 1 հանդիպում՝ չեզոք մարզադաշտում: Այդպես եղավ ՉԼ նախորդ մրցաշրջանում, երբ Լիսաբոնում «Բավարիա» – «Լիոն» և ՊՍԺ – «Լայպցիգ» զույգերի հաղթողները դուրս եկան եզրափակիչ:

Մեր ընտրանին

Նոր օրացույց

Ամեն ինչ չի ավարտվում 36 թիմերի մասնակցությամբ ու նոր ձևաչափով. փոխվելու է նաև մրցաշարի օրացույցը, թեև՝ ոչ արմատապես: Գլխավոր փոփոխությունն այն է, որ բացի երեքշաբթի ու չորեքշաբթի օրերից՝ լինելու են հանդիպումներ նաև հինգշաբթի օրերին: Այո՛, հիմնական տուրերը կայանալու են երեքշաբթի ու չորեքշաբթի՝ հինգշաբթի օրերը թողնելով Եվրոպա լիգային և Կոնֆերենցիաների գավաթին, սակայն նոր Չեմպիոնների լիգայում լինելու է 2 շաբաթ, երբ խաղեր լինեն նաև հինգշաբթի օրերին: Այդ երկու շաբաթների ընթացքում Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների գավաթի խաղեր չեն լինելու:

Նոր՝ ավելի մեծ բյուջե

Իհարկե՝ Սուպերլիգայի վերջին «ճնշումից» հետո ՈւԵՖԱ-ն այլ ելք չունի, քան մեծացնել մրցաշարի մրցանակային ֆոնդն ու ընդհանուր բյուջեն:

Ըստ RMC Sport-ի՝ ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգան բարելավելու լուրջ ջանքեր է գործադրելու: Ֆրանսիական հեղինակավոր պարբերականը նշում է, որ կառույցն արդեն գտել է հովանավորի՝ բրիտանական ինչ-որ հիմնադրամի, որը պատրաստ է ներդնել 4.5 միլիարդ եվրո. այս թիվը կարող է աճել ու հասնել 7 մլրդի: ՈւԵՖԱ-ն նոր ՉԼ-ի բյուջեի մասին պաշտոնապես կհաղորդի 2021-ի տարեվերջյան ժողովում:

uefa voorzitter ceferin ergert zich enorm aan var het is een zooitje 960x540 - Նոր Չեմպիոնների լիգա. ինչն է փոխվելու ամենահեղինակավոր մրցաշարում

Բացի նոր հովանավորներն ու ներդրումները, ՈւԵՖԱ-ն՝ մեծացնելով մրցաշարի մասնակից թիմերի քանակն ու նաև խաղերի քանակը (միայն առաջին փուլում տեղի կունենա 225 հանդիպում՝ ներկա խմբային փուլի 125-ի փոխարեն) արդեն մեծացնում է նաև փողի շրջանառությունը մրցաշարում: Ավելի մեծ թվով թոփ խաղեր, հետևաբար՝ հեռուստատեսությունից ստացված ավելի շատ գումար, ավելի շատ վաճառված տոմսեր (եթե չարաբաստիկ պանդեմիան վերջապես ավարտվի): Այնպես որ՝ նոր Չեմպիոնների լիգայով ՈւԵՖԱ-ն գոնե որոշ չափով կզսպի Սուպերլիգայի հիմնադիրներին:

Կարո՞ղ է նոր ՉԼ-ն մեկնարկել ավելի վաղ

Այս փոփոխությունները, հատկապես՝ ֆինանսական, բոլոր գրանդներին անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Համավարակի պատճառած վնասներն այլ ելք չեն թողնում:

ՈւԵՖԱ-Սուպերլիգա կոնֆլիկտը, որը լուրջ սպառնալիք է եվրոպական ֆուտբոլի ստատուս-քվոյի համար, ունի լուծում, և դա ՉԼ-ի ձևաչափի փոփոխությունն է՝ ավելի վաղ ժամկետներում: «2024-ին բոլորս արդեն մահացած կլինենք», – հայտարարում էր Սուպերլիգայի նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ ակնարկելով, որ փոփոխությունների հրատապ կարիք կա: Իսպանական AS-ը գրում է, որ ՈւԵՖԱ-ում քննարկում են ՉԼ-ի փոփոխությունն արդեն հաջորդ մրցաշրջանից, բայց դրա իրագործման համար կան լուրջ խոչընդոտներ:

Նախ՝ մինչև 2024 թվականը հեռուստահեռարձակողների հետ կան կնքված պայմանագրեր, իսկ նոր ձևաչափով կփոխվեն նաև այդ պայմանագրերի պայմանները: ՈւԵՖԱ-ն ստիպված է լինելու նստել բանակցության բոլոր ընկերությունների հետ: Մարզական առումով էլ ձևաչափի կտրուկ փոփոխությունն իրարանցում կառաջացնի թիմերի մոտ: Կլինի ՉԼ-ի 4 նոր ուղեգիր, որը ի սկզբանե նախատեսված չէր, ինչը կխառնի բոլորի ծրագրերը: Այդ պատճառով էլ նշվում է, որ անցումը նոր ձևաչափի ավելի իրատեսական է 2022-ին կամ 2023-ին:

Այս նորացված ձևաչափը ողջ կպահի բոլոր եվրոպական ակումբների երազանքը: Բոլորն էլ կարող են խաղալ Չեմպիոնների լիգայում՝ կախված խաղադաշտում ցույց տված իրենց արդյունքներից: ՉԼ նոր ձևաչափը եվրոպական ֆուտբոլին կօգնի աճել ու զարգանալ. Չեֆերին

Ինչպիսին էլ լինի նոր ձևաչափը, երբ էլ իրագործվի այն, կարծես՝ արդեն կարող ենք փաստել, որ երկրպագուներին ու ամբողջ ֆուտբոլային աշխարհին հաջողվեց փրկել ֆուտբոլը, փրկել Չեմպիոնների լիգան, որն ունի ապրելու իրավունք, որը կտեսնենք նաև ապագայում, հուսանք՝ հավերժ:

Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

ՈՒԵՖԱ-ն արգելել է ֆուտբոլիստներին ասուլիսների ժամանակ սեղանից հեռացնել հովանավորների արտադրանքը

Հալանդը նշել է՝ որն է իր մեծագույն երազանքը

Հայտնի է «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

ՈՒԵՖԱ-ն կասեցրել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ վարույթը

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չեն կարող պատժամիջոցներ կիրառել «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» դեմ

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի»՝ ՉԼ-ում մասնակցության մասին հայտարարություն է արել

Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

«Նպաստով ապրողը հաղթեց Չեմպիոնների լիգան». Էդուար Մենդիի հերոսական պատմությունը

Նոր կարգեր, կոտրված կարծրատիպեր. Չեմպիոնների լիգա 2020/21-ը՝ 9 կետով

Սուրճ + ՉԼ գավաթ. Սեզար Ասպիլիկուետայի առավոտը (ֆոտո)

ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ «Ռեալի», «Բարսայի» ու «Յուվեի» մասին. «Ուզում են խաղալ Սուպերլիգայում՝ թող երեքով խաղան»