Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ հասկանալով, որ Սուպերլիգան (որի հետ ՈւԵՖԱ-ն կապ չի ունենա) նախաձեռնող գրանդ ակումբները սկսել են գործուն քայլեր ձեռնարկել, փորձում է առաջ անցնել նրանցից ու շատ արագ ստեղծել «նոր» Չեմպիոնների լիգան, գրում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր ձևաչափով Չեմպիոնների լիգան նախատեսված էր անցկացնել 2024-ից, սակայն իրավիճակը հաշվի առնելով Չեֆերինը ցանկանում է արագացնել գործընթացն ու այն անցկացնել 2022-ից կամ 23-ից: Ըստ նոր ձևաչափի՝ ՉԼ-ն պետք է ունենա ավելի շատ մասնակիցներ, խաղերը պետք է լինեն ավելի մեծ քանակի, և այդ ամենը պետք է արվի ազգային առաջնությունների հաշվին. ներքին առաջնություններում թիմերի քանակը պետք է կրճատվի ու դառնա 16-ից 18:
Հաղորդվում է, որ Չեֆերինն արդեն համոզել է «Յուվենտուսին»՝ հրաժարվել Սուպերլիգայի գաղափարից. մնում է միայն «Ռեալը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո