«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր այն ֆուտբոլիստներին, ովքեր Արմեն Գյուլբուդաղյանցի կողմից հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 հանդիպումներին:
«Ալաշկերտից» հավաքական են հրավիրվել 5 ֆուտբոլիստներ` Հենրի Ավագյանը, Տարոն Ոսկանյանը, Գագիկ Դաղբաշյանը, Արտակ Եդիգարյանը և Արտակ Գրիգորյանը: Երիտասարդական հավաքականում մրցելույթներն ավարտած 22-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը առաջին անգամ է հրավիրվում ազգային թիմ: Թեև ՀՖՖ-ն առայժմ չի հրապարակել ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, բայց ավելի վաղ պարզ էր դարձել, որ հրավիրվածների թվում է նաև Գևորգ Ղազարյանը:
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին կհյուրընկալվի Ջիբրալթարին, իսկ 19-ին՝ Լիխտենշտեյնին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո