Նոր հարձակվող՝ «Բարսելոնայի» դիտակետում․ տրանսֆերը 25-30 մլն եվրո է գնահատվում - VNews
Բաժիններ

Նոր հարձակվող՝ «Բարսելոնայի» դիտակետում․ տրանսֆերը 25-30 մլն եվրո է գնահատվում

joan laporta presencia un partido del fc barcelona - Նոր հարձակվող՝ «Բարսելոնայի» դիտակետում․ տրանսֆերը 25-30 մլն եվրո է գնահատվում

«Բարսելոնան» պատրաստվում է ամռանը հարձակվողով համալրվել:

Կատալոնական ակումբի համար առաջնահերթ տարբերակ է մնում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին հրավիրելը, սակայն նրա տրանսֆերի դիմաց պահանջվող գումարն (շուրջ 150 մլն եվրո) Իսպանիայի փոխչեմպիոնը չափազանց մեծ է գնահատում:

Ուստի «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ ևս: Հնարավոր ելքերից մեկը «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ պայմանագիր ստորագրելն է: Այդ մասին հաղորդում է Marca-ն:

«Կապտանռնագույնները» վաղուց են հետևում երիտասարդ շվեդի խաղին ու նրա տրանսֆերը կարող էին գնել դեռևս նախորդ տարվա փետրվարին, սակայն ընտրությունն ի վերջո կանգ էր առել Մարտին Բրեթվեյթի վրա:

alexander isak real sociedad 1613995240 57146 - Նոր հարձակվող՝ «Բարսելոնայի» դիտակետում․ տրանսֆերը 25-30 մլն եվրո է գնահատվում

21-ամյա Իսակը, որը նախկինում խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման, խփել 14 գոլ ու «Ռեալ Սոսյեդադի» լավագույն ռմբարկուն է: Նրա տրանսֆերը կարող է գնահատվել 25-30 մլն եվրո: Շվեդիայի ազգային հավաքականում մասնակցած 20 մրցավեճում դարձել է 6 գոլի հեղինակ:

Ընդ որում, շվեդ գոլահարի տեղափոխությունը չի բացառվի նույնիսկ այն դեպքում, եթե «Բարսելոնան» պայմանագիր ստորագրի Սերխիո Ագուերոյի («Մանչեսթեր Սիթի») կամ Մեմֆիս Դեպայի («Լիոն») հետ, սակայն դրա հետ մեկտեղ, հնարավոր է, Բրեթվեյթը հեռանա «Կամպ Նոու» ստադիոնից:

Նույն Marca-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Դեպայը «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը, և տեղափոխությունը չի իրականացվի միայն այն դեպքում, եթե Ռոնալդ Կումանը հեռացվի թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Իսկ Beteve.cat-ը վստահեցրել էր, որ Ագուերոն ու կատալոնական ակումբը վերջնական պայմանավորվածության են հասել գործարքի շուրջ, և կողմերը 2 տարվա համաձայնագիր կստորագրեն:

«Բարսելոնան» ու «Չելսին» կարող են կիսապաշտպանների փոխանակում իրականացնել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» գլխավորելու երկու հիմնական թեկնածուները

Հյումելս. «Նա լավագույն երիտասարդն է, որ երբևէ հանդիպել եմ»

Երկրպագուները ծաղրում են Կումանի «հորինած» նոր խաղաոճը

Աղբյուր. Կումանը կհեռացվի. որոշումը կայացված է

Բենզեման հետևում է թողել Հալանդին ու Լևանդովսկիին

Կումանին փոխարինելու 5-6 թեկնածու է դիտարկվում

Կուման. «Մենք խաղում էինք թիմի դեմ, որը 2-րդ րոպեից ժամանակ էր սպանում»

«Բարսելոնան» սեփական հարկի ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Բարսելոնան» պարտվում է «Գրանադային» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Գրանադայի» դեմ խաղի համար

Սետյենը կարող է ահռելի գումար ստանալ «Բարսելոնայից»

Կումանը չի վախենում, որ կարող է հեռացվել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Բարսելոնայի» հայտացուցակը

Հալանդի ֆենոմենալ գոլը (տեսանյութ)

Լապորտան հրաժարվել է հանուն Մեսիի վաճառել թիմի երիտասարդ հարձակվողի տրանսֆերային իրավունքները

«Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն