«Նոր Լուիս Սուարես». Հայկական արմատներով ֆուտբոլիստի համար պայքարում է անգլիական 2 գրանդ - VNews
Բաժիններ

«Նոր Լուիս Սուարես». Հայկական արմատներով ֆուտբոլիստի համար պայքարում է անգլիական 2 գրանդ

marashlyan - «Նոր Լուիս Սուարես». Հայկական արմատներով ֆուտբոլիստի համար պայքարում է անգլիական 2 գրանդ

«Լոս-Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում են «Տոտենհեմն» ու «Էվերթոնը», գրում է talkSPORT-ը: Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 10 մլն ֆունտ ստեռլինգ:

Աղբյուրը Դիեգոյին ներկայացրել է որպես «նոր Լուիս Սուարես», քանի որ նրանց խաղաոճում նմանություն է տեսնում: «Էվերթոնը» ցանկանում է Մարաշլյանի միջոցով փոխարինել Ջոշուա Քինգին, որը հեռացել է ակումբից, իսկ «Տոտենհեմն» հարձակումն ուժեղացնելու կարիք ունի:

Մարաշլյանը ներկայացրել է Ուրուգվայի բոլոր տարիքային հավաքականները, սակայն չի հրավիրվել ազգային հավաքական: Նա առաջարկ է ստացել Հայաստանի հավաքականից, բայց մերժել է այն, քանի որ դեռ հույս ունի խաղալ «սելեստեի» կազմում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Կրասնոդարը» նույնպես պատրաստ է գնել հարձակվողի տրանսֆերը՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում չի համարվի լեգեոներ: Դիեգոն մորական կողմից է հայ, իսկ նրա հայրը՝ իտալացի է և դրա շնորհիվ ֆուտբոլիստն ունի նաև Իտալիայի քաղաքացիություն:

2020 թվականին Դիեգոյի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը հրավեր է ստացել Հայաստանի Մ19 հավաքականից և ընդունել է այն:

«Լոս-Անջելեսի» կազմում Մարաշլյանը 107 խաղ է անցկացրել, որոնցում 57 գոլ է խփել և 21 գոլային փոխանցում կատարել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սոնը գոլ խփելուց հետո դիմեց Էրիկսենին․ «Ուժե՛ղ մնա, սիրում եմ քեզ» (տեսանյութ)

«Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել»․ «Տոտենհեմի» նախկին բժիշկը՝ Էրիկսենի միջադեպի մասին

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

Շոկային թեկնածու․ Ա սերիան ներկայացնող ակումբը առաջարկ է նախապատրաստում Քեյնի համար

«Էվերթոնը» գլխավոր մարզչի հարցում հնարավոր է անակնկալ որոշում կայացնի

Պաուլու Ֆոնսեկան բանակցում է «Տոտենհեմի» հետ

Սուպերլիգային միացած անգլիական ակումբների պատիժը հայտնի է

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Մոուրինյոն ուզում է «Ռոմա» հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր աստղերից մեկին

Հայտնի է՝ որքան է պահանջելու «Տոտենհեմը» Քեյնի համար

Կումանի կարիերայի մեծագույն սխա՞լը. հոլանդացու որոշումը կարող էր փոխել ամեն ինչ

Կոնտեի չստացված գործարքից հետո «Տոտենհեմը» գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020-21 մրցաշրջանի լավագույն գոլը (տեսանյութ)

Ֆոնսեկան կարող է ստանձնել լոնդոնյան ակումբի ղեկը

Կոնտեին թիմ հրավիրելու տարբերակը «Տոտենհեմին» այլևս չի հետաքրքրում

Marca. Բեյլը կավարտի կարիերան