Նոր մարզային դերբի առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Լոռի» - «Վան» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Նոր մարզային դերբի առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Լոռի» – «Վան» խաղին ընդառաջ

Խաղի մանրամասները

Հայաստան, VBET Պրեմիեր Լիգա, 2 տուր

15 Սեպտեմբեր 2020 - 16:45

0

ՖԱ Լոռի

1

ՖԱ Վան

0 - 1 Edgar Movsisyan - 92`

«ԼՈՌԻ» – «ՎԱՆ»

15 սեպտեմբերի, ժ.16:45, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Բարձրագույն խմբում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Լոռի»՝ 7-րդ տեղ (3 միավոր), «Վան»՝ 2-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության 2-րդ տուրից հետաձգված այս հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Երկու թիմերն էլ հաջող են մեկնարկել: Հայտնի պատճառներով չներկայանալով «Ուրարտուի» հետ մեկնարկային տուրում նախատեսված հանդիպմանը, «Լոռիին» տեխնիկական պարտություն էր գրանցվել: Իսկ առաջնությունում անցկացրած առաջին խաղում «Լոռին» իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովի գլխավորությամբ 2-1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»:

Լուսանկարը՝ «Լոռիի» մամուլի ծառայության

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը՝ 10 փաստով

2. Բարձրագույն խմբի նորեկ «Վանը» գերազանց է մեկնարկել: Սևադա Արզումանյանի գլխավորությամբ «Վանի» ֆուտբոլիստները հաղթել են «Գանձասար-Կապանին» (2-1) և «Փյունիկին» (1-0):

3. Վանաձորում վերջին հանդիպումը «Լոռին» անցկացրել է հունիսի 28-ին՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Արարատ-Արմենիային»: Նախորդ մրցաշրջանում սեփական հարկի տակ անցկացրած 13 հանդիպումներից 7-ում «Լոռին» հաղթել էր, 4-ում գրանցվել էր ոչ-ոքի, 2-ում վանաձորցիները պարտվել էին: Մրցակից թիմերից միայն «Արարատին» և «Ալաշկերտին» էր հաջողվել Վանաձորում հաղթել «Լոռիին»:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. 4-րդ տուրի 3 լավագույն գոլերը (տեսանյութ)

4. «Լոռիի» կազմում նորամուտը նշած Ալմոգ Օհայոնը և Նաոր Աբուդին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկած իսրայելցի առաջին ֆուտբոլիստներն էին: Աբուդին դարձավ գոլի հեղինակ, իսկ Օհայոնն ավելացված ժամանակում հեռացվեց խաղադաշտից, ուստի բաց կթողնի «Վանի» հետ հանդիպումը:

5. «Վանի» կազմում առաջնության մեկնարկում արդյունավետ խաղով աչքի է ընկնում Ուիլֆրեդ Կուասի Էզան, որը 2 գնդակով Գեղամ Հարությունյանի, Ջոնել Դեսիրեի և Արտյոմ Սիմոնյանի հետ գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան. «Մրցակիցը ավելի լավ օգտագործեց իր պահերը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարողացանք խաղը տանել այն սցենարով, ինչ ցանկանում էինք» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց մինչ այս անպարտելի «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ