-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ՎԱՆ»
30 նոյեմբերի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0
1-ին շրջան. 24.09.2020 «Վան» 0-1 «Ալաշկերտ»
Գոլը՝ Դավիդ Դավիդյան 61՛
«Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (15 միավոր), «Վան»՝ 7-րդ տեղ (10 միավոր):
1․ «Ալաշկերտը» «Վանի» հետ հանդիպմանը ներկայանալու է մրցաշարի միանձնյա առաջատարի դերում: Եղիշե Մելիքյանի սաները վերջին 6 հանդիպումներում 3-րդ հաղթանակը տոնեցին՝ առավելության հասնելով աղյուսակը գլխավորող «Ուրարտուի» նկատմամբ: Այդ խաղերում ալաշկերտցիները 11 միավոր են վաստակել՝ միակ պարտությունը կրելով «Արարատից»:
2․ Բարձրագույն խմբի նորեկ «Վանը» ևս նախորդ տուրում հաղթանակ տոնեց՝ առավելության հասնելով առաջնության հետնապահ «Շիրակի» նկատմամբ: Եթե չհաշվենք «Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած հաղթանակը, որը չեղյալ է համարվել, ապա «Վանը» վերջին 6 հանդիպումներում ընդամենը 4 միավոր է վաստակել:
3․ «Ալաշկերտն» առայժմ անհաջող է հանդես եկել սեփական հարկի տակ՝ 5 հանդիպումներում վաստակելով նույնքան միավոր: Ճիշտ է, խաղերից մեկում դաշտի տիրոջ կարգավիճակով «Ալաշկերտը» հանդես է եկել «Ուրարտուի» մարզադաշտում, որտեղ զիջել է մրցակցին:
4․ «Վանը» մրցակիցների դաշտում անցկացրած 4 հանդիպումներում 7 միավոր է վաստակել՝ երկու հաղթանակներից մեկը տոնելով «Գանձասար-Կապանի» նկատմամբ, որը չեղյալ է համարվել:
5․ Նախորդ տուրում «Ուրարտուից» բաց թողած գոլը, որի հեղինակն Ալեքսանդր Ռադչենկոն էր, 250-րդն էր «Ալաշկերտի» համար Բարձրագույն խմբում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո