«Նոր նպատակներ, բայց հին մոտեցում». «Ալաշկերտի» անփառունակ պարտության 3 պատճառ - VNews
Բաժիններ

«Նոր նպատակներ, բայց հին մոտեցում». «Ալաշկերտի» անփառունակ պարտության 3 պատճառ

Հայ ֆուտբոլասեր լինելն ամենաբարդ երևույթներից մեկն է։ Եթե մենք լինեինք օրինակ, պայմանական Սան-Մարինո կամ Անդորրա, երբեք ու երբևիցե չէինք հուսահատվի հավաքականի և/կամ ակումբների պարտություններից։ Մեր հավակնություններն ավելի մեծ են, սակայն ժամանակը գնում է, իսկ մենք ու մեր ֆուտբոլը մնում ենք գրեթե նույն տեղում։

Նախորդ տարի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» բաժին հասած վիճակահանությունը նման էր հեքիաթի՝ «Սաբուրթալոն» և «Դյուդելանժը» իսկական նվեր էին ճակատագրից, սակայն նվերը բացելիս ամեն ինչ փչացրինք ու գցեցինք մի կողմ։ Այս տարի, ոգևորված նախորդ մրցաշրջանի հաջողություններով, հույս ունեինք, որ գոնե 2 թիմ կշարունակի պայքարը եվրոպական մրցասպարեզում, սակայն նույն «Արարատ-Արմենիան» սայթաքեց ՉԼ առաջին իսկ խաղում։ Իսկ Եվրոպա Լիգայում հանդես եկող թիմերից ակնկալիքներ կային, երևի թե, միայն «Ալաշկերտից»։

Լինենք անկեղծ. եվրոպական առաջին քայլերը կատարող «Նոայի» համար ցանկացած արդյունք կարող է համարվել հաջող փորձ. հաղթանակներն առջևում են, «Կայրաթն» էլ այս տարի իրոք ուժեղ էր։ «Շիրակն» էլ «խալխի» ուժերով չկարողացավ հաղթել կարգով ուժեղ «Ստյաուային»։ Այս պարագայում խնդիրներն ավելի խորքային են և դրանց մասին տեղյակ են բոլորը։ Բայց այն, ինչ արեց «Ալաշկերտը» պարզապես չի տեղավորվում նորմալ մարդու գլխում։ Գործնականում, երբ վերլուծում ենք խաղի արդյունքը, բազմաթիվ պատճառներ ենք գտնում, սակայն դրանք միայն պատճառաբանություն են, որովհետև ոչ մեկը չի կարող արդարացնել ձախողումը։ Այնուամենայնիվ փոձենք առանձնացնել դրանցից 3 գլխավորները։

Սխալ մարտավարություն

Շատ մարդիկ մարտավարությունը շփոթում են թիմի տակտիկական դասավորության հետ։ Առաջնության խաղերում Եղիշե Մելիքյանի տղաները գործում են մաքուր 3 կենտրոնական պաշտպանով, որոնք պարբերաբար վերադասավորվում են, և, կախված ֆուտբոլիստների ընտրությունից, անհրաժեշտության դեպքում խաղում են 4 պաշտպանով։ Մելիքյանն այդ տակտիկային շատ չի ապավինում, քանի որ հարմար է գտնում գործել 3 մաքուր ցենտրդեֆով ու երկու ակտիվ լատերալներով։

«Ռենովան» կարգով զգալիորեն զիջում էր երևանյան ակումբին։ Զգացվում էր, որ մրցակիցը խաղում է երկրորդ համարով, փորձում էր արագ դուրս գալ պաշտպանությունից։ Սովորաբար նման դեպքերում առջևի թիմը դիմում է պրեսինգի, սակայն դրա կարիքը չկար անգամ. «Ռենովան» ինքը չէր կարողանում խելքը գլխին 3 փոխանցում կատարել։ Մերոնց ճնշումը մեկնարկում բավական ուժեղ էր։ Առաջին 2 րոպեի ընթացքում կար դարպասը գրավելու երկու հնարավորություն, սակայն երկու դեպքում էլ բախտը ժպտաց մրցակցին։

Զգացվում էր, որ Եղիշե Մելիքյանն իր տղաներին հրահանգել էր արագ գոլ խփել ու հանգիստ տնօրինել խաղը։ Սակայն արագ գոլ չեղավ, ու այստեղ եկան խնդիրները։ Նախ մրցակիցը ուշքի եկավ, «Ալաշկերտին» դուրս մղեց սեփական տուգանային հրապարակից, խաղը տեղափոխեց կենտրոն, հետո ինքը սկսեց հարձակվել։ Սկսեց նկատվել մի պարզ բան. նախնական պլանը ձախողելուց հետո չկար հստակ գործողությունների ու մարտավարության ծրագիր։ Իսկ եթե կար էլ, այն հնարավոր չէր կյանքի կոչել։

Կորավ ագրեսիվությունը, ակտիվությունը, և, ինչն ամենակարևորը դարձավ հետագայի համար՝ խաղի միտքը։ Կենտրոնում խաղացողների ընտրությունը շատ հաջող չէր։ Եթե Ռումյան Հովսեփկանը լիներ լիարժեք պատրաստ, նա միանշանակ կլիներ կազմում։ Սակայն կրեատիվ ֆուտբոլիստ դաշտում չկար։ Զգացվում է արդեն Գուստավո Մարմենտինիի բացակայությունը։ Առանց նրա Գալվաոյի գաղափարը կիսատ է, իսկ թիմի նորեկ Պերդիգաոն դեռ հստակ չգիտի՝ ինքը «10» համարի դիրքի խաղացող է, վինգեր է, թե կենտրոնական հարձակվող։ 10 րոպեն մեկ նրան հնարավոր էր տեսնել դաշտի ցանկացած դիրքում։

«Ալաշկերտը» պարտվեց նաև մարտավարությունը չփոխելու պատճառով։ Անգամ անսպասելի և հիմար գնդակ ընդունելուց հետո շարունակվեց խաղը նույն սխեմայով։ Լավ, սխեման դեռ մի կողմ։ Մերոնց գրոհները միապաղաղ էին, եզրերը չէին աշխատում, որովհետև «Ռենովան» իր ամբողջ կազմով, մերսողներով, բժիշկներով ու իրենց տանեցիներով բազմաշերտ պաշտպանություն էին կառուցել, իսկ եզրերը բետոնել էին երկուական ֆուտբոլիստով։ Եզրով արագացումներ չկային, ստիպված հետևում էին բարձրից «վայ» փոխանցումներ։ Աջից գրոհներին միացող Գոնչարը միայն 16 անհաջող փոխանցում է կատարել դեպի կենտրոն, իսկ հակադարձ եզրից խաղացող ինսայդ Բրայան Սիլվա Գարսիան բազմիցս պաս տալուց գնդակը կամ երկինք է ուղարկել, կամ նվիրել է դարպասապահին։

Եղիշե Մելիքյանը պետք է շուտ արձագանքեր ու փոխեր թիմի սխեման, հաներ ավելորդ կենտրոնական պաշտպաններից մեկին (ցանկալի էր՝ Գոնչարին) ու ձևափոխեր թիմը 3-*-# անհասկանալի սխեմայից կոնկրետ 4-2-3-1 կամ 4-1-3-2-ի։ Սակայն դեղինների մարզիչը համառորեն մնաց հավատարիմ իմ ընտրած մարտավարությանը, ինչի համար էլ պատժվեց։

Ուշ փոփոխություններ

«Ուշ փոփոխություններ» ասվածն իրականում, մի փոքր «ականջից» ձգած է, որովհետև 61-րդ և 67-րդ րոպեներին «Ալաշկերտում» նոր ֆուտբոլիստներ հայտնվեցին, սակայն նրանց մուտքը ոչ մի կերպ չարդարացավ։ Նախ դաշտում ամենաակտիվ, ու միևնույն ժամանակ պետք չեկող Պերդիգաոյին փոխարինեց Պապե Կամարան։ Սենեգալցի կիսապաշտպանը «Ալաշկերտում» կատարում է Մարուան Ֆելաինիի դերը՝ դուրս գալ դաշտ ու պայքարել երկրորդ հարկում գնդակի համար։ Սակայն դրանից տուժեց խաղի կրեատիվությունը, որը առանց այն էլ փայլուն չէր, իսկ Պերդիգաոյի գնալուց հետո էլ ավելի թուլացավ։ Կամարայի մուտքը դաշտ չարդարացավ նաև եզրային ֆուտբոլիստների ապիկարության պատճառով։

Զգալով, որ ստեղծագործ ֆուտբոլը մեռնում է, Մելիքյանը որոշեց դաշտ դուրս բերել արագաշարժ ու բազմակողմանի զարգացած Աղվան Պապիկյանին։ Տիագո Կոելիոյին փոխարինելուց հետո թվաց՝ Մելիքյանն անցնում է 4 պաշտպանով խաղի, սակայն՝ ոչ։ Հայ մասնագետը զուտ կատարեց դիրքային փոփոխություն։ Պապիկյանը փորձում էր ակտիվություն ցուցաբերել նախ ձախ, ապա՝ աջ թևում՝ պարբերաբար փոխելով դիրքերը։ Դրանից մրցակիցը մի որոշ ժամանակ խուճապահար եղավ, սակայն հետո հասկացավ այս հնարքն ու հանգցրեց Պապիկյանին։ Նրանից ակտիվ խաղ մենք այլևս չտեսանք։

Վերջում Մելիքյանը գնաց վա-բանկ ու դաշտ դուրս բերեց ևս մեկ հարձակվողի՝ փոխարինելով ավագ Արտակ Գրիգորյանին։ Հայ ֆուտբոլիստն իր պարատականությունները գերազանց կատարեց անգամ առողջության հաշվին (փոխարինվելուց հետո նրա ազդրին/ծնկին մի աշխարհ սառույց դրեցին)։ Սակայն Նիկիտա Տանկովը դուրս եկավ դաշտ ու այդպես էլ ոչինչ չարեց: Նա պետք է Կամարայի ու Գլիշիչի պես բարձրից գնդակների սպասեր, սակայն սպասելու ընթացքում, հավանաբար, Տանկովը մտաբերում էր այս երգը։

Իհարկե, մարզիչը Մելիքյանն է և ինքն է որոշում՝ ում դուրս բերել դաշտ, ում՝ ոչ, սակայն առավել քան ակնհայտ էր, որ Ալեքսանդր Գլիշիչը հոգնել է և ֆունկցիոնալ առումով ոչինչ չի կարողանում անել՝ ոչ պրեսինգի է դիմում, ոչ գնդակ է ստանում, ոչ էլ նահանջելու անհրաժեշտության դեպքում նահանջում է։ Իսկ քանի որ դաշտի կենտրոնում թիմը տանուլ էր տալիս բոլոր առումներով, հատկապես վերջին 15-20 րոպեների ընթացքում, տրամաբանական կլիներ տեսնել դաշտում Ռումյան Հովսեփյանին կամ էլ առաջնության «Նոայի» հետ խաղում հաղթական գոլ խփած Դավիդ Դավիդյանին։ Բայց Մելիքյանը մնաց անկոտրում։

Թույլ սելեկցիա

Մրցաշրջանի մեկնարկից առաջ Բարգրատ Նավոյանն ասաց, որ «սպասում են ևս մեկ կենտրոնական հարձակվողի, և թիմն ամբողջությամբ կհավաքվի»։ Եթե ամբողջությամբ հավաքված թիմը այսպիսին է լինելու, կարելի է այլևս որևէ բանի համար չպայքարել։ Իհարկե, որպես արդարացում կարելի է բերել այն, որ թիմը չի հասցրել մարզվել ամբողջ կազմով, նորեկներով, փորձարկել ուժերը։ Այս պարագայում արդարանալու ավելի շատ տեղ ունի «Ալաշկերտը» քան «Արարատ-Արմենիան», որովհետև այստեղ նոր ֆուտբոլիստներն անհամեմատ ավելի շատ են։ Սակայն, ի տարբերություն չեմպիոնի, Եղիշե Մելիքյանն արդեն տևական ժամանակ է՝ աշխատում է «Ալաշկերտում» և գիտի բոլորի ուժեղ և թույլ կողմերը ու դա պետք չէ մոռանալ։

Օգտվելով դադարից՝ «Ալաշկերտը» մտավ տրանսֆերային շուկա, արագ գնումներն արեց ու դուրս եկավ։ Ժամանակի սղության պատճառով թիմում նորմալ սելեկցիա չկատարվեց, ընտրվեցին այն խաղացողները որոնց հետ, ըստ երևույթին, արագորեն լեզու գտնվեց։ Սակայն գործնականում նրանցից ոչ մեկը օգուտ չտվեցին։

Ներքին առաջնությունում այսպիսի քաղաքականությունը դեռ կարող է անցնել ու անգամ այսպիսի կիսատ-պռատ սելեկցիայով հնարավոր է դառնալ չեմպիոն, սակայն Եվրոպայում սա աններելի սխալ է։ «Ռենովայից» կրած պարտությունն ամենավատն էր «Ալաշկերտի» պատմության մեջ։ Այս պարագայում մեղավոր փնտրելն այլ գործոններում իմաստ չունի։ Պարտության պատասխանատուն հենց իրենք խաղացողներն են, Եղիշե Մելիքյանն ու ակումբի սելեկցիոն բաժինը, որը թիմ բերեց հերթական միջին կարգի լեգեոներներին։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անդրանիկ Ոսկանյան․ «Ինչքան էլ դժվար է այս իրավիճակում, պետք է կենտրոնանանք և անենք մեր գործը» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Բոլորս «վիզ դրեցինք» և հաղթեցինք այս խաղում» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Հերթական «ափսոս» խաղը ստացվեց» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք լավագույնս դրսևորեցինք մեզ խաղավերջում ու հասանք հաղթանակի» (տեսանյութ)

«Սիենա» – «Գրասինա» խաղը հետաձգվել է, բայց կայացել է Ծովինար Համբարձումյանի և Սիենայի քաղաքապետի հանդիպումը

Լիմայի՝ տուգանայինից տպավորիչ գոլի շնորհիվ չեմպիոնը 3 միավորով հեռացավ Չարենցավանից (տեսանյութ)

«Վան» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Իտալիայի Դ սերիայի խաղն անցնելու է «Արցախի ճանաչո՛ւմ» կարգախոսով

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Միլանը», «Հոֆենհայմն» ու «Տոտենհեմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում

ՈՒԵՖԱ-ն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախին»

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Յանգ Բոյսի» դեմ խաղում