Նոր փուլի սկիզբը. Ովքեր են «Բարսելոնայի» նախագահի թեկնածուները - VNews
Բաժիններ

Նոր փուլի սկիզբը. Ովքեր են «Բարսելոնայի» նախագահի թեկնածուները

13 - Նոր փուլի սկիզբը. Ովքեր են «Բարսելոնայի» նախագահի թեկնածուները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:56

-

-

Մարտի 7-ին «Բարսելոնայի» պատմության մեջ նոր էջ է բացվելու: Ծանր ժամանակներից հետո, երբ ակումբն ապրեց կառավարական ու մարզական խորը ճգնաժամ, տեղի են ունենալու նախագահական ընտրությունները. նախագահը, որ կընտրվի, ամեն ինչ պետք է սկսի զրոյական կետից ու «Բարսելոնային» վերադարձնի լավագույնների շարքին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թեկնածուներից մեկը՝ Էմիլի Ռուսոն ընտրությունների վերջին փուլին մասնակցելու համար չկարողացավ հավաքել ստորագրությունների բավարար քանակն ու լքեց պայքարը: Ռուսոն խոստանում էր իրականացնել Էրլինգ Հալանդի տրանսֆերը, ինչպես նաև վերանվանել «Կամպ Նոուն»՝ դարձնելով այն «Կամպ Նոու Լեո Մեսի»:

Այդպիսով՝ թեկնածուները մնացին 3-ը՝ Ժոան Լապորտան, Տոնի Ֆրեիշան և Վիկտոր Ֆոնտը: Ներկայացնում ենք 3 թեկնածուներին, նրանց գործունեությունը, նախագծերն ու մոտ ապագայի տեսլականը: «Բարսելոնայի» արդյունքները առաջիկա տարիներին կախված են լինելու այս ընտրությունների արդյունքներից: Գնացի՜նք:

Վիկտոր Ֆոնտ

Վիկտոր Ֆոնտը (1972 թվական, Գրանոլերս) «Բարսելոնայի» նախագահ դառնալու ֆավորիտներից է: Ֆոնտը հաջողակ գործարար է, Delta Partners միջազգային կազմակերպության համահիմնադիրն է:

Ֆոնտն արդեն երկար տարիներ կապված է ակումբի հետ: Առաջին անգամ՝ 2010 թվականին նա իր աջակցությունն էր հայտնում Մարկ Ինգլային, որն այդ ժամանակ նախագահի թեկնածու էր: 2015-ի նախագահական ընտրություններին նա հայտնվեց, բայց հայտարարեց, որ դեռ չի դնում իր թեկնածությունը, սակայն սկսում է նախագիծ, որով ներկայանալու է տարիներ անց: Այդպես էլ եղավ:

Ֆոնտի թիմը

Ֆոնտը գիտեր, որ հնչեղ մեկնարկ է պետք այս ընտրություններում, այդ պատճառով էլ նա հենց սկզբից սկսեց «անուններ տալու» քաղաքականություն վարել: Ակումբի ղեկավարության, այսպես կոչված, խունտայի իր թիմում առաջինը Տոնի Նադալն է՝ անվանի թենիսիստ Ռաֆայել Նադալի ազգականը: Նադալը զբաղվելու է ինստիտուցիոնալ հարաբերություններով, ինչպես նաև ունի մարզչի ու մանկավարժի հարուստ փորձ: Ֆոնտի թիմում են լինելու նաև հոգեբան Ռամոն Կուգատը և Անտոնի Բասասը, որը պետք է ստեղծի կապը ղեկավարության և մարզչական շտաբի/ֆուտբոլիստների  միջև:

Մեր ընտրանին

Մարզական նախագիծը

Վիկտոր Ֆոնտը որպես հաղթաթուղթ ընտրեց ավելի ու ավելի հնչեղ անուններ տալը, մասնավորապես՝ պաշտոնապես նախագահի իր թեկնածությունը դնելու ժամանակ նա հայտարարեց ակումբի լեգենդ Չավիին և Յոհան Կրոյֆի որդուն՝ Ժորդի Կրոյֆին հրավիրելու մասին, հարցազրույցների ժամանակ էլ նա մշտապես «գայթակղում» է բոլորին, խոստանալով, օրինակ, որ կմիավորի Չավիին, Մեսիին ու Գվարդիոլային:

«Չավիի հետ ավելի շատ եմ շփվում, քան կնոջս»

Չավին, ըստ Ֆոնտի նախագծի, սկզբում պետք է զբաղեցնի գլխավոր մենեջերի պաշտոնը, իսկ Ժորդի Կրոյֆը՝ մարզական տնօրենի: Ֆոնտն արդեն հայտարարել է, որ հարգում է Կումանի պայմանագիրը, բայց եթե մրցաշրջանն անհաջող ստացվի, ապա արդեն ամռանը Չավին կդառնա գլխավոր մարզիչ: Ֆոնտը նաև ստեղծելու է նոր հաստիք՝ մարզական տնօրենի քարտուղար, որը կզբաղեցնի Խուլի Լոպեսը: Ժոան Վիլան պատասխանատու կլինի տրանսֆերային հարցերի ու թիմի կազմը հավաքագրելու հարցով. տարիներ առաջ հենց Վիլան է բացահայտել Չավիին ու Պույոլին:

Ֆոնտի մարզական նախագիծը երկարաժամկետ է. «Մենք պատրաստվում ենք երկար գործընթաց իրականացնել: Եթե ընտրվեմ, հենց մարտի 8-ին կզանգահարեմ Մեսիին՝ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին. առանց նրա չեմ պատկերացնում «Բարսան»:

Լապորտան մեծ փորձ ունի ու ֆավորիտ է այս պայքարում: Նա նախագահել է «Բարսելոնայի» պատմության ամենափառահեղ շրջանում. շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նա արել է, սակայն մենք չենք կարող հիմա շարժվել 2003 թվականով: Պետք է փակել հին էջերն ու նայել ապագային», – ասել է Ֆոնտը:

7U5A9736 39 960x540 - Նոր փուլի սկիզբը. Ովքեր են «Բարսելոնայի» նախագահի թեկնածուները

Ֆինանսական նախագիծը

Ֆոնտն ունի ֆինանսական բավական հեռանկարային նախագիծ՝ շնորհիվ առաջատար կազմակերպությունների հետ ունեցած մի շարք համագործակցությունների: Ֆոնտը համագործակցում է Palex Medical, Trovit, Glovo, Wine in Social, Grupo Uriach և այլ ընկերությունների հետ, որոնք կօգնեն ակումբին ֆինանսապես ոտքի կանգնել:

«Առաջին 12 ամիսների ընթացքում առաջնահերթ է լինելու ակումբը ֆինանսապես ջրի մակերևույթին պահելը: Մենք կփորձենք առավելագույն չափով մարել ակումբի պարտքերը և վերակառուցել վճարումները, այդ թվում՝ աշխատավարձերի չափը: Եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն, ապա ակումբն այս տարի էլ կունենա 100 միլիոնից ավելի կորուստներ», – նշել է Ֆոնտը:

Աջակցությունը

Ֆոնտն ունի բավական մեծ աջակցություն: Ընտրությունների վերջին փուլին մասնակցելու համար նա հավաքել է 4710 ստորագրություն. դա կրկնակիից էլ ավելին է, քան պահանջվում էր: Այժմ մնում է վերջին «կռիվը»՝ մարտի 7-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Footy Headlines. «Բարսելոնայի» տնային մարզաշապիկը 2022-23 մրցաշրջանում

Բոլորը, բացի մեկից. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար

Երկու ակումբ հնարավոր է հրաժարվի Հալանդի տրանսֆերից․ պատճառը նրա բարձր աշխատավարձն է

Մեսին՝ հանուն Կոպա Ամերիկայի. 50 000 պատվաստանյութ ֆուտբոլիստների համար

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

Նորեկներ և թիմում մնացողներ. 3 լուր «Բարսելոնայի» մասին

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Ագուերոյի գործակալը Բարսելոնայում է

«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

«Պելեից տաղանդավորը». «Բարսայի» առաջին բրազիլացին, որը սկանդալով տեղափոխվեց «Ռեալ»

«Մաքուր պենալ էր». մրցավարական սկանդալային որոշումները՝ Կլասիկոների ժամանակ

Forbes. Աշխարհի ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբները

3 ֆուտբոլիստ և 150 մլն եվրո. ինչու չի կայացել Նեյմարի տրանսֆերը

«Այդ տրանսֆերը պատմության գլխավոր անոմալիաներից մեկն է». «Բարսելոնայի» նախկին սկաուտ

Առանց VAR-ի միջամտության «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակում «Ռեալից» առաջ կլիներ

Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ