Նոր սկիզբ. Բարի գալուստ գրանդների վերակառուցման ու «նոր պրոյեկտների» մրցաշրջան - VNews
Բաժիններ

Նոր սկիզբ. Բարի գալուստ գրանդների վերակառուցման ու «նոր պրոյեկտների» մրցաշրջան

2020/21 մրցաշրջանի հոտն արդեն զգացվում է. մի քանի առաջնություններ (այդ թվում՝ Լիգա 1-ը) արդեն մեկնարկել են, մյուսներն էլ շատ շուտով կմեկնարկեն: Պատմության ամենաերկար մրցաշրջանի ավարտից ու փոքր դադարից հետո սկսելու է նորը՝ իր հետ բերելով բավական հետաքրքիր ինտրիգներ. բավական է նշել միայն, որ Մեսին մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն:

2020/21-ը, սակայն, միայն դրանով չէ, որ լինելու է անկանխատեսելի: Գալիք մրցաշրջանը լի է նոր պրոյեկտներով, նոր ծրագրերով, վերակառուցումներով ու վերադասավորություններով. նոր մարզիչներ, նոր գաղափարներ, նոր նպատակներ ու, անկախ կորոնավիրուսի թողած ֆինանսական ծանր հետևանքներից, նոր տրանսֆերներ:

Առաջարկում ենք հայացք նետել այն ակումբներին, որոնք կփորձեն իրենց նոր նախագծերով քայլ առաջ կատարել այս մրցաշրջանում:

«Բարսելոնա». Նոր մարզիչ ու գուցե՝ նոր առաջատար

Ամենաարմատական փոփոխությունը տեղի է ունենում «Բարսելոնայում». ակումբի պատմությունը նոր ընթացք կարող է ստանալ: Բացի այն, որ փոխվեց թիմի գլխավոր մարզիչը, փոխվում է նաև մի ամբողջ ժամանակաշրջան. Մեսին հեռանալու եզրին է, կարող են հեռանալ նաև մի շարք առաջատարներ, որոնք երկար տարիներ նվիրված են եղել ակումբին ու հաջողություններ գրանցել այստեղ. Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Սուարես…

Այս ֆուտբոլիստների փոխարեն, ըստ էության, պետք է գան նորերը, պետք է կառուցվի ամբողջովին նոր թիմ, իսկ այն ֆուտբոլիստները, որոնք իրենց երկրորդական են զգում, կարող են ավելի կարևոր դեր ունենալ թիմում: Ամեն ինչ կախված է Կումանից, որն անձամբ զանգահարում է յուրաքանչյուրին ու հայտնում նրանց՝ մտնում են իր ծրագրերում, թե ոչ:

Այս պահին «Բարսելոնայում» բոլորը տարված են Մեսիի հարցով ու սպասում են նրա ճակատագրի հանգուցալուծմանը, սակայն անկախ ամեն ինչից՝ «կապտանռնագույնների» կազմում և խաղում հեղափոխություն լինելու է, ընդ որում՝ բոլոր գոտիներում: Սպասվում է, որ Կումանը «Բարսելոնային» փորձելու է վերադարձնել իր արմատներին. տիկի-տակա (բայց ոչ ինքնանպատակային ու անարդյունք, ինչպես Սետյենի դեպքում) և գեղեցիկ ֆուտբոլ, որին այդքան կարոտել են «Բարսելոնայի» երկրպագուները:

Թիրախները. Իր գաղափարներն իրագործելու համար Կումանն ունի իր թիրախներին. պաշտպանության գծում «Բարսայի» գլխավոր նպատակը թիմի սան Էրիկ Գարսիային «Մանչեսթեր Սիթիից» վերադարձնելն է. ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է տուն վերադառնալ, իսկ նրա տրանսֆերային արժեքն ամենևին էլ բարձր չէ, մոտ՝ 15 միլիոն եվրո:

Դաշտի միջին գծում Կումանի ժամանումից գլխավոր շահառուն Ֆրենկի դե Յոնգն է. Կումանն այն մարզիչն է, (տեն Հագի հետ միասին) որ լավագույնս է ճանաչում Ֆրենկիի տաղանդն ու խաղային առավելությունները, ու հենց նրա օրոք հավաքականում դե Յոնգը սկսեց փայլել: Պյանիչի համալրումը նույնպես արդեն կա, գուցե ևս մեկը լինի: Շրջանառվում է վան դե Բեկի անունը, սակայն այս մի հոլանդացին, կարծես, արդեն Մանչեսթերի ճանապարհն է բռնել:

Հարձակման գծում «Բարսելոնայի» առաջնահերթությունը մնալու է Լաուտարո Մարտինեսը՝ առավել ևս, որ Լուիս Սուարեսը մեկ ու կես ոտքով թիմում չէ: Բայց «Բարսայի» ծրագրերը ամբողջովին կարող են փոխվել, եթե Մեսին իսկապես հեռանա. այդ ժամանակ չի բացառվում ևս 1-2 թոփ համալրում հարձակման գծում:

Մնում է սպասել ու տեսնել՝ Կումանն իր առաջին մրցաշրջանում մինչև ուր կհասցնի «Բարսելոնային» ու կնվաճի՞ արդյոք գոնե մեկ տիտղոս՝ ակումբի պատմության այս անցումային շրջանում:

«Բարսելոնա». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Յուվենտուս». կտրուկ ու ռիսկային խաղադրույք

«Յուվենտուսի» համար ևս նոր պատմություն է սկսելու: Մաուրիցիո Սարիին մեկ մրցաշրջանում, չնայած Սկուդետոյին, ոչ համոզիչ ֆուտբոլն ու մնացած բոլոր մրցաշարերը ձախողելը չներեցին Թուրինում, իսկ նրան հեռացնելուց օրեր, նույնիսկ ժամեր անց արդեն հայտարարեցին նոր գլխավոր մարզչի անունը:

Ու երբ բոլորն ինչ-որ թոփ ու փորձառու անուններ էին սպասում, «Յուվեն» վերցրեց ու նշանակեց թիմի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոյին, որն օրեր առաջ էր ստանձնել երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնն ու փորձում էր այդտեղից սկսել իր առաջին քայլերը: Դժվար է ինչ-որ բան ակնկալել մարզչից, որի աշխատանքը դեռ չենք տեսել՝ չիմանալով նրա մարզչական հատկանիշները: Սակայն դատելով ֆուտբոլիստ Պիռլոյի ունակությունները, խաղային բարձր ինտելեկտը, խարիզմատիկ կերպարն ու բոլորի կողմից վաստակած հարգանքը՝ հասկանում ենք, որ սա կարող է շատ էլ լավ ու աշխատող խաղադրույք լինել:

Պիռլոն բավական մեծ աշխատանք ունի կատարելու. ֆուտբոլիստներն այդպես էլ չընկալեցին Սարիի ֆուտբոլը, և հիմա ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Թիմի մարտավարությունն ու հիմնական խաղային մոդելն ընտրելու համար «Մաեստրոն» դեռ պետք է կողմնորոշվի՝ որ սխեման է օգտագործելու. խաղալ 3 կենտրոնական պաշտպանո՞վ, թե՞ ժառանգել Սարիի 4-3-3 սխեման, ամրապնդե՞լ կենտրոնը, թե ոչ. այս ամենը նաև կախված է լինելու ձեռքի տակ ունեցած ֆուտբոլիստներից:

Թիրախները. Պաշտպանության գծում Պիռլոն հեղափոխություն չի անի: «Ծերուկները» (Բուֆոն, Կյելինի, Բոնուչի), որոնց նա շատ լավ է ճանաչում, անձեռնմխելի են, դե Լիխտի տրանսֆերն էլ դեռ նախորդ ամռանն էր իրականացվել:

Այլ պատմություն է միջին գիծը. այստեղ ոչ մի ֆուտբոլիստ անձեռնմխելի չէ՝ Պյանիչը, Խեդիրան ու Մատյուիդին չեն լինի, Ռեմսին ու Ռաբիոն իրենց խաղով այնքան էլ համոզիչ չէին: Արտուրը կարող է բավական մեծ ուժ լինել այս թիմի համար, եթե Պիռլոն կարողանա առավելագույնը քաղել նրանից: Եվս մեկ ձեռքբերում նույնպես կարող է լինել. «Յուվեի» դիտակետում է Սանդրո Տոնալին («Բրեշիա») և Ժորժինյոն («Չելսի»):

Հարձակման գծում «Յուվեն» ևս համալրում, մեծ հավանականությամբ, կունենա: Պիռլոն արդեն ելքի դռան կողմն է ցույց տվել Հիգուայինին, Դուգլաս Կոստայի ապագան էլ օդում կախված է. այս պարագայում պետք է մեկը, որ եռյակ կազմի Դիբալա-Ռոնալդու զույգի հետ: Նա կարող է լինել եզրային հարձակվող, որի առկայության դեպքում Ռոնալդուն կխաղա հարձակման կենտրոնում (Նիկոլո Զանիոլո) կամ հենց կենտրոնական հարձակվող (Ռաուլ Խիմենես). այդ դեպքում Ռոնը կտեղափոխվի եզր:

Լեոյից հետո կյանք կա. Ի՞նչ ապագա է ունենալու պոստ-Մեսի «Բարսելոնան»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Չելսին» փրկվեց պարտությունից 0-3-ից հետո (տեսանյութ)

«Չելսին» առաջին կեսից հետո խոշոր հաշվով պարտվում է «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ)

«Ռոմայի» գլխավոր մարզիչը բացահայտել է թիմի մեկնարկային կազմը «Յուվեի» դեմ խաղում

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Խելահեղ. «Մանչեսթեր Յունայթեդը» անհավանական հաղթանակ տարավ (տեսանյութ)

Վերները խոստովանում է. «Դա տեսնելուց հետո այնքան էլ չէի ցանկանում «Չելսի» տեղափոխվել»

Ֆաբրեգասը կրակի վրա յուղ է լցնում. «Ակնհայտ էր, որ «Բարսելոնայում» սա մի օր տեղի էր ունենալու»

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

Պեպի նոր պահանջը. 60 միլիոն + Օտամենդի՝ տաղանդավոր պաշտպանի համար

Մինչև հոկտեմբերի 5 «Բարսելոնան» նոր հարձակվող կունենա

Telefoot․ Աուարն ընտրություն է կատարել հօգուտ անգլիական ակումբի

«Նա մեր օրերի Յոհան Կրույֆն է»․ Ռալֆ Ռանգնիկ

Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

«Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային»․ Սուարեսը պատասխանել է Մեսիին

Էմերի․ «Նա եղել և մնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Պաշտոնական․ Կանդրևան «Ինտերից» տեղափոխվեց իտալական մեկ այլ թիմ