Նոր զարգացումներ․ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր և 2-րդ մարզիչը հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից - VNews
Բաժիններ

Նոր զարգացումներ․ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր և 2-րդ մարզիչը հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական պատասխան է տվել։ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոնը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և հավաքականի 2-րդ մարզիչ Արման Ղազարյանը, որը նաև հանդիսանում է Սոնա Պողոսյանի անձնական մարզիչը, հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում էր կայացրել որակազրկել 9 ֆեդերացիաների 1 տարով, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականը:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: