fbpx
Բաժիններ

Նոր ժամանակաշրջան ֆուտբոլում, որում կա միայն մեկ տակտիկա՝ #Դուխով

Առաջին անգամ վերջին 15 տարում Չեմպիոնների լիգայի եզրափակչում չի խաղում ո’չ Ռոնալդուի, ո’չ Մեսիի, ո’չ էլ ավելի վաղ ՉԼ նվաճած մարզչի ղեկավարած թիմը

Ֆուտբոլը փոխվել է:

2000-ականներ, ուղիղ տեքստային ռեպորտաժների ժամանակաշրջանը՝ նվազագույն ծավալի ինտեռնետի պայմաններում: Այդ տեքստային ռեպորտաժները նույնությամբ կրկնում էին այն պատկերը, որ կարող էիր գտնել մարզչական նոթատետրերի խզբզոցներում: Ժամանակաշրջան, երբ ֆուտբոլը դաշտում 70%-ով վերահսկում էին մարզիչները: Երբ իտալական թիմերը պարբերաբար եզրափակիչներում էին, ասպարեզում փայլում էին նաև Մոուրինյոներ, Բենիտեսներ, Գվարդիոլա: Ժամանակաշրջան, երբ կրեածիվը օգտագործվում էր զուտ տակտիկական սխեմաներին անուն դնելու համար՝ ավտոբուս, տիկի-տակա… Հաա, լավ հիշեցի՝ տիկի-տակա՝ ժամանակաշրջանի ամենափարթամ պտուղը։

2010-ականների առաջին կեսը չոլորած՝ ժամանակաշրջանը սկսեց գլուխը կախել 2 հոգու առաջ /այդ մասին 2-րդ կետում/: Տեխնոլոգիաներն էլ այնքան զարգացան, որ Opta/Instat-ները մարզիչներին դարձրեցին ստուգողական ստուգող ուսուցիչ:

Առաջին անգամ վերջին 6 տարում Չեմպիոնների լիգան չի հաղթի ո՛չ Ռոնալդուի, ո՛չ էլ Մեսիի թիմը

Ֆուտբոլը փոխվել է:

Շուրջ մեկ տասնամյակ ֆուտբոլը ենթարկվում էր անհատներին՝ այո, հենց այդ երկուսին: Նրանց նման 3-րդի նյարդային փնտրտուքը ստիպեց ծախսել 222 մլն եվրո, բայց 3-րդը ֆեյք էր: 3-րդի թեկնածուները շատ են, առաջին 2-ից այդպես էլ չհայտնվեցին: 2-ը իրար միջև որոշում-բաժանում էին գլխավոր ավարը, 3-րդի թեկնածուները՝ մնացած տիտղոսներն էին ձեռքից ձեռք փախցնում:

Հատկապես վերջին 5 տարիներին ֆուտբոլում հաջողության հասնելը կապում էին միայն գերֆուտբոլիստների հետ: Հաղթում էր նա, ով կարողանում էր իր կազմ քարշ տալ 2-3 սուպերաստղի, և սրա արդյունքը մեկը մյուսին հերթ չտվող տրանսֆերային ռեկորդներն էին, ինչպես նաև գործակալների ու նրանց դրամապանակների կշռի կտրուկ աճը:

Ժամանակաշրջան, երբ Իտալիան ծնկի իջավ ֆուտբոլային Եվրոպայում, իսկ փողով, բայց առանց Ռոնալդու/Մեսիի մնացած Անգլիան վերջին 5 տարում ունեցավ գեթ 1 մասնակցություն ՉԼ եզրափակչին․Կարիուսի նման անհաջող:

Ժամանակաշրջան, որի վերջը դրվեց Ռուսաստանում, իսկ Լուկա Մոդրիչի «Ոսկե գնդակը» ժամանակաշրջանի ավարտի գոնգն էր, այն ժամանակ դեռ մեզ համար անհասկանալի:

4 քամբեք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, 2 քամբեք՝ կիսաեզրափակչում, դե իսկ «Սիթի» – «Տոտենհեմ» ու «Այաքս» – «Յուվենտուս» դիմակայություններում էլ մաթեմատիկի «թմբլ» լոգիկա է պետք հասկանալու՝ քամբե՞ք էր դա, թե՞ ոչ

Ֆուտբոլը փոխվել է․․․

Քամբե՞ք․․․ լսել ենք, հա, 1999թ․: 2005-ին էլ: Այո, մի 6-20 տարին մեկ լինում էր /Հայաստանի հավաքականում՝ 2 անգամ 27 տարում/: Իսկ այս 3 ամսում՝ 6 հատ, Կառլ: Կապ չունի՝ ով է մարզիչը, կապ չունի՝ հակառակորդի կազմում Մեսի/Ռոնալդուն են խաղում, թե ով: Ժխտում, տոտալ ժխտում նախորդ 2 ժամանակաշրջանների:

Եվ ընդհանրապես՝ ժխտում ամեն տրամաբանականի, ահա թե ինչ է քամբեքը: Անբացատրելի հավատ, որը գլխովին ժխտում է մաթեմատիկան, որովհետև եթե դու որոշել ես հաղթել, ոչ մի թիվ այլևս կարևոր չէ՝ քանի գոլ է պետք, քանի րոպե է մնացել, քանի հոգով ես խաղում․․․ մաթեմատիկայի լիարժեք խոնարհումը գեղարվեստի առջև:

2 քամբեք 2 գոլի տարբերությունից, ևս 2-ը՝ 3 գնդակի պակասուրդով: Բոլոր այս դեպքերում ևս մեկ ընդունած գոլը կքանդեր ամեն ինչ, բայց այդ գոլը չկար։ Ֆուտբոլային տակտիկայի պարզագույն աքսիոմներից մեկը ասում է, որ ամեն գնով գոլի գնացող թիմը պետք է ազատ տարածություններ թողնի ու հակագրոհ բաց թողնի: Եվ ուրեմն ջնջենք այդ աքսիոմները կամ նետենք պատմության աղբանոցը, նման բան այլևս չկա:

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ջորջինյո Վիյնալդում, Մուսա Սիսոկո և Լուկաս Մոուրա, ահա այն 4 ֆուտբոլիստները, որ հավակնում են դառնալու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերի՝ այս վճռորոշ փուլի լավագույն խաղացողներ

Մրցաշրջանի սկզբում դուք նրանց չէիք ներառի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 10-յակում, 20-յակում, 30-յակում, 50-յակում, տո 100-յակում էլ ոչ բոլորին տեղ կտայիք: Որովհետև, եթե բացեիք FIFA-ն ու զննեիք նրանց քարտերը, նրանք կզիջեին Ռոնալդու/Մեսիին բոլոր սահմանված հատկանիշներով: Ձեզանից ավելի պրոֆեսիոնալներն էլ կբացեին Opta/InStat-ն ու կրկին կհամոզվեին, թե ինչքան թույլ են այս տղաները թոփերի համեմատ՝ բոլոր չափանիշներով:

Բայց այս տարի առաջ եկավ մեկ այլ հատկանիշ՝ դուխը, չեմ էլ ասում ոգին, որ չի բռնում՝ չի բռնում: Դուխը, որ որպես հատկանիշ նույնիսկ սահմանված չէ ու ոչ մի կերպ չի չափվում, չի էլ կարող: Հավատից թրծված, ռոմանտիկայով լցոնված, հզոր ու բարի, իսկական սպորտային դուխը, ահա նոր ժամանակաշրջանի միակ տակտիկան, միակ ուժեղ կողմը, որ կարող է բերել հաղթանակ: Դուխ, որ հնարավոր չէ զարգացնել մարզասրահում, ստանալ լաբորատորիաներում՝ նոր տեխնոլոգիաների շնորհիվ, գնել միլիոններով, պետք է այն ուղղակի ունենալ քո մեջ:

«Դուխով», այսպես անվանենք նոր ժամանակաշրջանի գլխավոր ֆուտբոլային հաղթաթուղթը, իսկ թե ինչպես ունենալ այն՝ ամենահետաքրքիր գործնական խնդիրն է, որով առաջիկայում պետք է զբաղվեն մարզիչները, ֆունկցիոներները, ղեկավարները:

P.S. Ինչպես և ցանկացած նոր ու գեղեցիկ բան աշխարհում, սրա սկիզբը ևս դրեցին իտալացիները: «Ռոման» նախորդ տարի «ցնցոտիներով» քամբեքեց «Բարսելոնային», «Յուվենտուսն» էլ մոտ էր նույնը անելու «Ռեալի» հետ… Թուրինցիները այդ օրը կարծեցին, թե խնդիրը Ռոնալդուի մեջ է, մինչև որ «Այաքսին» պարտվելուց հետո Կրիշտիանոն ինքը նշեց՝ խնդիրը դուխի մեջ էր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մեսին մարզվել է ընդհանուր խմբի հետ

Գվարդիոլա. «Շնորհավորում եմ, «Լիվերպուլ», դու ԱՊԼ-ի չեմպիոնն ես»

Կարագեր․ «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի ուժեղագույն թիմն է»

Բեքհեմը Պոչետինոյին խնդրել է իրեն ընդգրկել «Տոտենհեմի» կազմում

«Լիվերպուլն» ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց

«Չելսին», «Յունայթեդն» ու «Տոտենհեմը» հաղթանակներ տարան (տեսանյութ)

«Լիվերպուլը» պահում է 100 տոկոսանոց ցուցանիշը. Սալահը ձևակերպեց վերջնահաշիվը (տեսանյութ)

«Լիվերպուլը» Մանեի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ է տանում առաջին խաղակեսում (տեսանյութ)

Էրիկսենը մինչև վերջ կսպասի «Ռեալին»

Ակումբային ֆուտբոլի շռնդալից վերադարձը. ինչ խաղեր դիտել այսօր

Սալահը զվարճալի տեսահոլովակի միջոցով հայտնել է, որ ոչ մի խնդիր չունի Մանեի հետ

Վալվերդե. «Չենք ցանկանում Մեսիին ռիսկի ենթարկել»

BBC-ն ներկայացրել է ուրբաթ օրվա տրանսֆերային խոսակցությունները

Հայտնի է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն մարզչի անունը

Մոուրինյո. «Մեսին ինձ ավելի լավ մարզիչ դարձրեց»

Սեբալյոս. «Լիվերպուլի» նման ուժեղ թիմ երբեք չեմ տեսել»