«Նորավանքը» պայմանագիր է կնքել 9 ֆուտբոլիստի հետ - VNews
Բաժիններ

«Նորավանքը» պայմանագիր է կնքել 9 ֆուտբոլիստի հետ

«Նորավանքի» մամուլի ծառայությունը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ թիմը համալրել է 9 ֆուտբոլիստ։

Ակումբը պայմանագիր է կնքել դարպասապահներ Դանիիլ Պոլյանսկիի և Լևոն Տեր-Մինասյանի, պաշտպաններ Ալան Ցաբիևի, Նորայր Նիկողոսյանի, կիսապաշտպաններ Ալբերտ Արզումանյանի, Դավիթ Մարգարյանի, Վարդան Սաֆարյանի, Կարեն Խատուևի և հարձակվող Սևակ Մանուչարյանի հետ։

Ֆուտբոլիստների հետ կնքված պայմանագրերից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Պաշտոնական․ Խուան Բրավոն՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: