fbpx
Բաժիններ

Մ23 ԱԱ․ Նորայր Հախոյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի ըմբիշի հետ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանը կարող է նվաճել 2 բրոնզե մեդալ։

55 կգ քաշային Նորայր Հախոյանը նախօրեին մեկնարկային գոտեմարտում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող ըմբիշին։ Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, և Նորայրը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք էր ստացել։ Հախոյանը այսօր համապատասխանաբար հաղթեց հունգարացի Ռիչարդ Լախոս Ռասզին (8:0) և հնդիկ Արջուն Հալակուրկին (10:2) ու այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Զաուր Ալիևի հետ։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտ նաև կանցկացնի 130 կգ քաշային Դավիթ Օվասապայանը։ Նա կիսաեզրափակիչում պարտվել էր վրացի մարզիկին։ 3-րդ տեղի համար Դավիթի մրցակիցը ղազախ Մանսուր Շադուկաևն է։

Հայ ըմբիշներից այսօր նախնական գոտեմարտեր են անցկացնում Արմեն Մելիքյանը (60 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արման Վարդումյանը (82 կգ)։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մ23 ԱԱ․ Օվասապյանը բրոնզե մեդալ նվաճեց, Հախոյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանն ու Դավիթ Օվասապյանը աշխարհի Մ23 առաջնության քառորդ եզրափակիչում են

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Նուրսուլթան 2019. 3 հայ ըմբիշներից 2-ը հաղթահարեցին որակավորման փուլը (տեսանյութեր)

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Կայացել է վիճակահանությունը

Առանց «հովվի». Ինչ սպասել մեր հունահռոմեական ըմբիշներից աշխարհի առաջիկա առաջնությունում

Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում

Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

Նորայր Հախոյանը կպայքարի ոսկե մեդալի համար Թբիլիսիի մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Սլավիկ Գալստյանը ժամանակից շուտ հաղթում է թուրք ըմբիշին և դուրս գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հայ ըմբիշները մեկնարկեցին հաղթանակներով Եվրոպայի Մ23 առաջնությունում (տեսանյութ)

ԵԱ Մ23. Այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի 3 հայ ըմբիշ

Արմեն Մելիքյանը և Գեղամ Թորգոմյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Մ23 ԱԱ-ում

Նորայր Հախոյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար Մ23 ԱԱ-ում