fbpx

Նորբերտո Բրիասկոն 11 մետրանոց է վաստակել. Նրա թիմն Արգենտինայում երկրորդն է (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը իր թիմի՝ «Հուրականի» կազմում մասնակցել է Արգենտինայի սուպերլիգայի 12-րդ տուրի՝ «Գոդոյ Կրուզի» հետ հանդիպմանը՝ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում և անցկացնելով 80 րոպե:

Առաջին խաղակեսի վերջնամասում Բրիասկոն վաստակել է 11 մետրանոց, որը հաջող է իրացրել իր խաղընկերը:

Վնասվածքից ապաքինվելուց հետո սա Բրիասկոյի 3-րդ խաղն էր թիմի կազմում և առաջինը՝ մեկնարկային կազմում: Ֆուտբոլիստն առայժմ գոլով աչքի չի ընկել:

«Հուրականը» 11 խաղում վաստակել է 23 միավոր և այս պահին 2-րդ տեղում է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: