Նորեկն ամենաարդյունավետն էր 11մ հարվածով չպատժված թիմում․ «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

Նորեկն ամենաարդյունավետն էր 11մ հարվածով չպատժված թիմում․ «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ուրարտուին»:

1․ «Ուրարտուն» 29-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 6-րդ հորիզոնականում: Թիմը փաստացի 9 խաղ անցկացրեց, որից «Գանձասար-Կապանի» հետ հանդիպման արդյունքը (2-0) չեղյալ համարվեց: Փոխարենն «Ուրարտուի» օգտին 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց «Լոռիի» հետ չկայացած մեկնարկային տուրի խաղում: Այսպիսով, մրցաշարային աղյուսակում «Ուրարտուի» անվան դիմաց 15 միավոր գրանցվեց (+4=3-2, 13-8), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է:

Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» զգալիորեն բարելավել է ցուցանիշները՝ 7 միավոր ավելի վաստակելով: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 9 հանդիպումներում «Ուրարտուն» Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ ընդամենը 8 միավոր էր վաստակել (+2=2-5, 7-14), ինչը հնարավոր միավորների 29,6 տոկոսն էր:

«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

2․ Սեփական դաշտում անցկացրած 4 հանդիպումներում (ներառյալ նաև «Լոռիի» հետ չկայացած խաղը) «Ուրարտուի» օգտին 6 միավոր գրանցվեց (+2=0-2, 6-5), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Ուրարտուն» պարտվել է «Նոային» (0-3) և «Ալաշկերտին» (1-2):

Հյուրընկալվելիս «Ուրարտուն» ավելի հաջող հանդես եկավ: Անցկացրած 5 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 60 տոկոսը (+2=3-0, 7-3): Մրցակցի հարկի տակ «Ուրարտուին» հաջողվել է հաղթանակներ տոնել «Ալաշկերտի» (2-1) և «Շիրակի» (3-0) նկատմամբ:

3. «Ուրարտուն» առաջնությունում 2 անընդմեջ հաղթանակ տոնեց, վերջին երկու խաղերում չկարողացավ հաղթել: Սեպտեմբերի 13-ին «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակը (2-1) 300-րդն էր Բարձրագույն խմբում:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

8 հանդիպումներից 3-ում թիմի դարպասն անառիկ մնաց, 2 խաղում էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը:

«Ուրարտուն» խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեց՝ 3 անպատասխան գնդակ խփելով «Շիրակի» դարպասը: Այդ կարգի միակ պարտությունն Ալեքսանդր Գրիգորյանի սաները կրեցին «Նոայից»՝ 0-3:

4․ «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 3 հարված, որից իրացվել է 2-ը: Բոլոր հարվածներն էլ նշանակվել են «Ուրարտուի» օգտին:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

Ջոնել Դեսիրեն 11մ հարվածով խոցել է ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Իսկ ահա «Վանի» դարպասապահ Հենրի Ավագյանը հետ է մղել Դեսիրեի հարվածը: Մեկ դիպուկ հարված էլ կատարել է Եվգենի Կոբզարը՝ գրավելով «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը:

5․ Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 9 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) «Ուրարտուն» 12 գոլ խփեց: Գոլերի հեղինակներ դարձան 5 ֆուտբոլիստներ: Ալեքսանդր Ռադչենկոն և Վիտինյոն բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում, իսկ Ջոնել Դեսիրեն և Ուգոչուկվու Իվուն առաջին գոլերը խփեցին «Ուրարտուի» կազմում:

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Ջոնել Դեսիրեն՝ խփելով 7 գոլ (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում խփած գոլը): Նա ընդգրկվեց թիմի ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: 23-ամյա Դեսիրեն «Ուրարտուի» լեգեոնականների մեջ արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին 4 ֆուտբոլիստների ցուցանիշը, որոնք այդ տարիքում 2-ական գնդակ էին խփել:

«Լոռիի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

Ջոնել Դեսիրեն ընդգրկվեց ՀՀ առաջնությունների 100 ռմբարկուների ցանկում, իսկ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցուցակում 36 գնդակով 2-3-րդ տեղերն է բաժանում Ալեքս դա Սիլվայի հետ:          

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ալբերտ Սոլոմոնով. «20 օրում 5 խաղ ենք անցկացրել, վերականգնվելու ժամանակ չկա» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Մենք աշխատում ենք, շարժվում ենք ճիշտ ուղղությամբ» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան․ «Խաղ առ խաղ ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեմ» (տեսանյութ)

4 գոլ, 11 դեղին քարտ, 1 հեռացում․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Լոռի» հանդիպումից

«Նոան» ռևանշի հասավ «Լոռիի» նկատմամբ՝ Երևանում հաղթելով 3-1 հաշվով (տեսանյութ)

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալիկ Առաքելյանի տարիքային հերթական ռեկորդը, ինքնագոլ գրանցած 4-րդ դարպասապահը

Սոլոմոն Ուդոյի ռեկորդը գերազանցված է․ Յուսուֆ Օտուբանջոն՝ ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ նիգերիացի

Գոլառատ և դրամատիկ խաղ «Շիրակի» ու «Արարատ-Արմենիայի» միջև (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան. «Տանտեր թիմի մարտավարությունն աշխատեց» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Երկար սպասված հաղթանակ էր» (տեսանյութ)

Ֆիլիպ Կուկուլիչիչը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Վահագն Այվազյան․ «Գոլս նվիրում եմ հանուն հայրենիքի իր կյանքը զոհած Սիմոն Իսրայելյանի հիշատակին» (տեսանյութ)

«Վանը» նոյեմբերից ի վեր առաջին հաղթանակը տոնեց VBET Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

«Վան» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)